Քաղաքաշինության բնագավառում կստեղծվի որակավորված մասնագետների վարկանիշավորման ցանկ

1 Min Read

Գործադիրը հաստատել է Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգը:

Ըստ հիմնավորման՝ քաղաքաշինության բնագավառում մասնագիտական կրթության, վերաորակավորման և շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները գտնվում են բոլոր երկրների զարգացման և կառուցապատողներին որակյալ մասնագիտական ծառայությունների տրամադրման հիմքում:

Միջազգային փորձը փաստում է, որ շարունակական մասնագիտական զարգացումը (ՇՄԶ) նպաստում է կապալառու կազմակերպությունների կողմից ծառայությունների որակի բարձրացմանը: Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք է թարմացվի և դա կապակցվում է վերաորակավորման կրեդիտների պահանջների կատարման հետ: ՇՄԶ ստեղծման հիմք է հանդիսանում վերաորակավորման համակարգի ներդրումը:

Ներկայումս Հայաստանում չի գործում քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման օբյեկտիվ և արդյունավետ համակարգ, չի իրականացվում մասնագետների որակական մակարդակի գնահատման գործընթաց: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման համակարգի ներդրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով:

Կստեղծվի որակավորված մասնագետների վարկանիշավորման ցանկ՝ համապատասխան ռեգիստրի ստեղծմամբ:

Share This Article