Թուրքիայում երկու երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3 381-ի, տուժել է ավելի քան 20 հազար մարդ: Այս մասին երեքշաբթի տեղական հեռուստատեսության եթերում հայտարարել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը։
«Այս պահին ունենք 3381 զոհ, 20426 վիրավոր, ավերվել է 5775 շինություն, տեղեկություն է ստացվել ևս 11000 շինության վնաս պատճառելու մասին»,- ասել է նա։

Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1121-ի
Թաթարը հավելել է, որ Թուրքիայում տարերքի առաջին հարվածից հետո գրանցվել է 285 կրկնվող ցնցում, որոնց մեծ մասը եղել է 3-ից 6 բալ ուժգնությամբ։