Կդադարեցվի «Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը

1 Min Read
2024 թվականի մարտի 30-ից կդադարեցվի «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի միջոցով։
Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ընկերության գործընկեր «Ամերիաբանկը» այդ օրվանից կդադարեցնի «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի հնարավոր դադարեցման մասին:

TAGGED:
Share This Article