IDBank-ը կդադարեցնի МИР քարտերի սպասարկումը

1 Min Read

IDBank-ը տեղեկացնում է, որ МИР քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումներով պայմանավորված՝ Հայաստանի տարածքում МИР քարտերի լիարժեք աշխատանքը մեր POS-տերմինալներում և բանկոմատներում հնարավոր չի լինի ապահովել։

Այդպիսով՝ տեղեկացնում ենք, որ մարտի 30-ից սկսած՝ IDBank-ը դադարեցնում է МИР վճարային քարտերի սպասարկումը։

Դա նշանակում է, որ այն վաճառակետերում, որտեղ տեղադրված են IDBank-ի POS/vPOS տերմինալները, ցավոք, МИР քարտերով վճարում հնարավոր չի լինի կատարել։

МИР քարտերից հնարավոր չի լինի նաև գումար կանխիկացնել IDBank-ի բանկոմատներում։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ IDBank-ի գործող քարտատեսակներին և դրանց լայն հնարավորություններին կարող եք ծանոթանալ հղումով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


«Միր» քարտերի սպասարկումը կկասեցվի ՀՀ բանկերի մեծ մասում. РБК


 

 

TAGGED:
Share This Article
2 Comments