ԱՄՆ-ն՝ պարտքի ճիրաններում. Հաստատվել է պետական պարտքը բարձրացնելու օրինագիծը. Որքան է ԱՄՆ-ի պարտքը հիմա

3 Min Read

ԱՄՆ-ի երկու խոշոր քաղաքական ուժերը համաձայնության են եկել և կրկին բարձրացրել են պետական պարտքի շեմը. միջազգային լրահոսի գլխավոր թեմաներից մեկն է:  2023թ-ի ապրիլի դրությամբ ԱՄՆ պետական պարտքը հաստատվել է $31,5 մլրդ մակարդակում։

2022թ-ի դեկտեմբերի տվյալներով ԱՄՆ-ի պետքական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 129%, որն աճել է նախորդ՝ 127% մակարդակի համեմատ։ Տարակուսանքի տեղիք է տալիս. ուրեմն ԱՄՆ-ի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը ամենաբա՞րձրն է աշխարհում։

Ձեզ պետք է հիասթափեցնենք, քանի որ կան երկներ, որոնց պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է ԱՄՆ ցուցանիշին մոտ 3 անգամ։ Մասնավորապես, վերջին տվյալներով՝
▪️Վենեսուելայում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 350%,
▪️Ճապոնիայում՝ 266%,
▪️Սուդանում և Հունաստանում՝ համապատասխանաբար 259% և 206%։

Այս երկրներն իրենց համար ապրում են՝ իրենց ուսերին տանելով ահռելի պարտքային բեռը, սակայն որևէ իրարանցում չկա։ Հավանաբար, սա պայմանավորված է ԱՄՆ տնտեսության՝ աշխարհում ունեցած առանձնակի նշանակությամբ։


Ո՞ր երկրներն են ԱՄՆ պետական պարտքի պարտատերերը

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ ԱՄՆ-ում պարտքի շեմի շուրջ իրարանցումը նորություն չէ։ Այդ շեմը 1960թ-ից սկսած բարձրացվել է 78 անգամ։ Սակայն արդյո՞ք այս անփոփոխ տնտեսական քաղաքականությունը տալիս է բոլոր խնդիրների լուծումը։ Իհարկե՝ ոչ։ Պարտքը շարունակում է աճել՝ ստեղծելով հսկայական վտանգներ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ համաշխարհային տնտեսության համար։
Նոր տեխնոլոգիական տնտեսության պայմաններում, արտաքին պարտքի առաստաղներն անընդհատ բարձրացնելով, միայն երկարաձգում ենք ապագայում հնարավոր ռեցեսիան։ ԱՄՆ-ի իշխանությունները չունեն լուծումներ, իսկ հին տարբերակը դեռևս կարողանում է ինչ-որ հարցեր լուծել։

Սակայն, եկեք հասկանանք՝ ինչ կլիներ, եթե կոնգրեսականները, այնուամենայնիվ, համաձայնության չգային։ Այս դեպքում կբախվեինք հետևյալ հիմնական մարտահրավերներին․

Գծապատկեր 1․ ԱՄՆ-ում պետական պարտքի շեմի բարձրացման բանակցությունների ձախողման հնարավոր հետևանքները

☑️Առաջին հերթին ԱՄՆ  տնտեսությունը կհայտնվի ավելի բարձր տոկոսադրույքների տիրույթում։ Սա պայմանավորված կլինի նրանով, որ ներդրողները, նկատելով՝ իրենց ներդրումային ռիսկերն աճել են, կսկսեն պահանջել բարձր տոկոսով վճարումներ։ Այս վտանգավոր շղթան կսկսի ժամանակի ընթացքում մեծանալ և հանգեցնել տնտեսության զարգացման էական դանդաղեցման։

☑️Երկրորդ հերթին հսկայական վնաս կհասցվի ԱՄՆ միջազգային համբավին, որն արդեն իսկ խոցված է։ Դրա մասին են վկայում ապադոլարիզացման համաշխարհային միտումները։ Աշխարհում սկսել են կրճատել դոլարային պահուստները։

☑️Երրորդ խնդիրը, որը ծագելու է և ունենալու է շղթայական ազդեցություն համաշխարհային մակարդակով, կապված է լինելու ֆինանսական համակարգում հնարավոր ցնցումների հետ։ Փաստենք, որ ԱՄՆ ֆինանսական համակարգում արդեն այս պահին առկա են խնդիրներ, որոնց մասին վկայում են մի շարք բանկերի սնանկացումները։

TAGGED:
Share This Article
1 Comment