Intel-ը միլիարդավոր դոլարների նախագիծ կիրագործի ԱՄՆ չորս նահանգներում. Reuters

1 Min Read

«Intel» ըկերությունը $100 մլրդի ներդրումները կիրացնի ԱՄՆ 4 նահանգներում, հայտնում է Reuters-ը: Ընկերությունը ծրագրում է կառուցել գործարաններ՝ մեծացնելով արտադրական հնարավորությունները։ Այս ներդրումների $19,5 մլրդ-ը ձևավորվել է դաշնային դրամաշնորհներից և վարկերից, իսկ $25 մլրդ-ը՝ հարկային արտոնությունների հաշվին։

Intel-ի նպատակն է 5 տարվա ընթացքում Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի մերձակա ամայի դաշտերը վերածել արհեստական բանականության չիպերի արտադրության խոշորագույն ձեռնարկության։



Intel-ին այս ծրագրերն իրագործել կօգնի ԱՄՆ կառավարությունը, որը ԱՄՆ չիպերի մասին օրենքի շրջանակներում դաշնային միջոցներ է հատկացնում ընկերությանը: Վերջինս ծրագրում է նաև վերակառուցել տարածքներ Նյու Մեքսիկոյում և Օրեգոնում, ինչպես նաև ընդլայնել արտադրությունը Արիզոնայում, որտեղ գտնվում է «Intel»-ի մշտական մրցակից «Taiwan Semiconductor Manufacturing Co»-ն։ Այն ևս կառուցում է հսկայական գործարան՝ ակնկալելով նախագահ Բայդենի ծրագրի շրջանակներում հսկայական ներդրումներ ներգրավել։



 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով