Նոր տեխնոլոգիաներն օգնում են կանխատեսել երկրաշարժերը

1 Min Read

Թուրքիայում և Սիրիայում գրանցված ուժգին երկրաշարժերը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցում է 3400 -ը, իսկ Սիրիայում՝ 1800-ը։ Թուրքիայում դիտվում է նաև մի հետաքրքիր երևույթ։ Երկրաշարժից հետո կանգուն թվաող շատ շինություններ սկսում են փլվել՝ դառնալով նոր ավերածությունների պատճառ։

Մարդկությունը պատերազմելու փոխարեն պետք է կարողանա ալգորիթմներ մշակել, որոնք թույլ կտան կանխատեսել երկրաշարժը։
Նոր հետազոտության շրջանակներում արհեստական ինտելեկտն օգտագործել են երկրաշարժերի ժամանակ խզվածքների տեղերը կանխատեսելու համար։

Մեքսիկական Լոս Ալամոսի գիտնականները խորը ուսուցմամբ կարողացել են նեյրոցանցերի օգնությամբ կանխատեսել խզվածքների տարբեր բնութագրերը։ Դրա համար օգտագործվել են տեղի ունեցող երկրաբանական գործընթացների դինամիկ տվյալներ։ Տեխնոլոգիան թույլ է տալիս կանխատեսել խզվածքների տարբեր բնութագրերը, ինչպես նաև հաջորդ երկրաշարժի ժամանակը: Սակայն առայժմ համակարգը փորձարկվել է միայն լաբորատոր պայմաններում։ Բացի այդ, այն կանխատեսում է անցյալի տվյալների հիման վրա։

Մասնագետները պլանավորում են կատարելագործել նեյրոցանցի ալգորիթմները՝ ավելի ճշգրիտ կանխատեսումների համար, ինչպես նաև նախատեսված է քննարկել այլ ոլորտներում ևս այն օգտագործելու հնարավորությունը:

Share This Article
1 Comment