ԵՄ-ն փորձում է ինչ-որ կերպ կառավարելի դարձնել արհեստական բանականությունը

1 Min Read

Եվրոպան շատ մոտ է արհեստական բանականությանը վերաբերող աշխարհում առաջին օրենքների ընդունմանը։

ԵՄ օրենսդիրներն ընդունել են տեխնոլոգիաների մասին ժամանակավոր համաձայնագիրը։ Արհեստական բանականության տեխնոլոգիաների նկատմամբ պահանջարկն աճում է արդյունաբերությունում և սովորական մարդկանց կյանքում, հետևաբար արհեստական բանականությունը պետք է բերել վերահսկողության ընդունելի դաշտ:

Օրենսդրությունը պետք է կարգավորի բարձր ռիսկայնության արհեստական բանականության համակարգերը, որոնք պետք է ենթարկվեն ԵՄ պարզության կոնկրետ պահանջներին և մտավոր սեփականության օրենքներին։ Ըստ այդմ՝ սահմանափակվում է կառավարությունների կողմից հանրային վայրերում իրական ժամանակում կենսաչափական հսկողության օգտագործումը որոշակի հանցագործությունների, իրական սպառնալիքների, այն է` ահաբեկչական գործողությունների կանխարգելման, առավել ծանր հանցագործությունների մեջ կասկածվող մարդկանց որոնման պատճառաբանություններով:


Արհեստական ​​ինտելեկտը 2025թ․-ին կլինի ավելի խելացի, քան ցանկացած անհատ․ Մասկ


Ընդհանուր առմամբ ԵՄ 523 օրենսդիր կողմ է քվեարկել արհեստական բանականությունը կարգավորող օրենքների փաթեթին, 46 պատգամավոր դեմ է եղել, իսկ 49-ը՝ ձեռնպահ։

ԵՄ երկրները պաշտոնապես հավանություն են տալու օրենսդրական կարգավորումների վերոնշյալ փաթեթին 2024թ. մայիսին, իսկ օրենքները կսկեն գործել 2025 և 2026թթ.-ին։

TAGGED:
Share This Article