Ըստ Ipsos-ի հարցման` աշխարհի տարբեր անկյուններում դեռևս չեն կորցրել լավ ապագա ունենալու հույսը

2 Min Read

Աշխարհում տեղի ունեցող զարգացումները խիստ մտահոգիչ են։ Աշխարհը մուտք է գործել մեծ անորոշության ժամանակահատված, որտեղ պետությունները պետք է գործեն չափազանց զգույշ։ Հատկապես ծանր է դրությունը Հայաստանի շուրջ, որը փաստացի շրջապատված է ոչ բարեկամ պետություններով։

Աշխարհում ծայր առած ներքին ու արտաքին հակասությունները բացասաբար են անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա։

Փոփոխվում են նաև աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց տրամադրվածությունները։

Ipsos-ը  2023թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում աշխարհի տարբեր անկյուններում ապրող 25,292 մարդկանց  հարց է ուղղել՝ արդյո՞ք համաշխարհային տնտեսությունն ավելի կամրապնդվի 2024թ.-ին 2023թ. համեմատ․

Հարցվածների պատասխանները վերլուծելիս նկատում ենք, որ ընդհանուր առմամբ նրանց 50%-ն այն կարծիքին է, որ համաշխարհային տնտեսությունը է՛լ ավելի է ամրապնդվելու 2024թ-ին 2023թ-ի համեմատ։ Այս արդյունքները համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված հարցումների արդյունքների հետ` նկատում ենք, որ արձանագրվել է առաջընթաց 4 տոկոսային կետով։

Ամենադրական տրամադրվածությունները դիտվում են Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Չինաստանում: Այս երկրներում լավատեսության զգալի ամրապնդում է եղել։ Մասնավորապես, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Չինաստանում համաշխարհային տնտեսության ամրապնդման կողմնակիցների թվաքանակն աճել է համապատասխանաբար 12, 14 և 4 տոկոսային կետով։

Բացասաբար են տրամադրված Հրվ․ Կորեայում, Պորտուգալիայում և Ճապոնիայում, որտեղ հարցվածների համապատասխանաբար 33%, 33% և 30%-ն է տեսնում համաշխարհային տնտեսության ամրապնդում 2024թ.-ին։

Նույնիսկ այն պարագայում, երբ բրազիլացիներն ամենահիասթափվածն են, քանի որ լավատեսական տրամադրությունները նախորդ տարվա համեմատ կրճատվել են միանգամից 13 տոկոսային կետով, այս երկրում հարցվածների 60%-ը կարծում է, որ համաշխարհային տնտեսությունը 2024թ.-ին 2023-ի համեմատ ամրապնդվելու է։

Share This Article