Մարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Այս տարի առաջին անգամ հասարակական տրանսպորտով` մետրոպոլիտենով, համայնքային «Ժոնգթոնգ», «ԳԱԶել-Սիթի» մակնիշի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա տեղեկացրել է, որ կանանց միջազգային օրվա և միամսյակի ընթացքում այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը որոշակի նախաձեռնություններով հանդես կգա:

«Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց կտրամադրվի 1000-ից ավելի տոմս՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար»,- հայտնել է նա։
Համայնքային կառույցներում աշխատող շուրջ 15 000 կանանց էլ մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր կտրամադրվեն:

 

 

TAGGED:
Share This Article