Shorts-ում բովանդակություն ստեղծողների մեծամասնությունը ամսական վաստակում է 20 հազար դոլար. CNN

2 Min Read

YouTube-ը պնդել է, որ հարյուր հազարավոր մարդիկ այժմ աշխատավարձ են ստանում հարթակում կարճ տեսանյութեր հրապարակելու համար, քանի որ այն մեծացրել է մրցակցությունը Tiktok-ի և Instagram-ի նման մրցակիցների հետ,– գրում է CNN-ը:

Google-ին պատկանող պլատֆորմը ամսական տասնյակ հազարավոր դոլարներ է հատկացնում լավագույն կարճամետրաժ ստեղծողներից մի քանիսին:

Անցյալ տարի YouTube-ն օգտատերերին առաջարկել է Shorts-ի գովազդից ստացված եկամուտը, քանի որ պայքարում էր կարճամետրաժ տեսանյութերի մրցակցային դաշտում: Այժմ, ավելի քան 3 մլն օգտատերեր Shorts-ով վաստակում են գումար:

YouTube-ի համար, որը երկար ժամանակ գերիշխող ընկերություն էր առցանց տեսանյութերի շուկայում, կարճամետրաժների աճը կարևոր նշանակություն ունի՝ հաշվի առնելով Tiktok-ի, Instagram-ի, Snapchat-ի, X-ի և այլ հարթակների մրցակցությունը: YouTube-ը հայտնել է, որ Shorts-ն այժմ օրական 70 միլիարդ դիտում է ունենում, մինչդեռ Meta-ն անցյալ տարի հայտնել է, որ Facebook-ում և Instagram-ում Reels-երի դիտումների քանակը հասել է 200 միլիարդի:

Meta-ն հայտնել է, որ Reels-ը պատրաստվում է տարեկան 10 միլիարդ դոլար եկամուտ բերել գովազդից: YouTube-ն անցած տարի հարթակից հավաքել էր ավելի քան 31 միլիարդ դոլարի եկամուտ:

Գեղեցկության ոլորտի բլոգեր Մորգանը համաճարակի ժամանակ սկսել է բովանդակություն տեղադրել Instagram-ում: Թեև նա սկսել է բովանդակություն հրապարակել 2020 թվականին, Մորգանն ասել է, որ YouTube-ում նրա լսարանն աճել է այն բանից հետո, երբ հարթակը թողարկել է Shorts-ը: Հարթակիի մեկնարկի օրը նա հրապարակել է մի տեսանյութ, որը հավաքել է 30 մլն դիտում:

«Կարճ բովանդակության բնույթն այն է, որ այն կարող է շատ արագ սպառվել, և դա լավագույնն է նոր դիտողներ ներգրավելու համար: Ես օգտագործում եմ Shorts-ը, որպեսզի ունենամ նոր լսարան», – ասել է Մորգանը: 

Shorts-ն այժմ Մորգանի եկամտի հիմնական աղբյուրն է, որն ամեն ամիս կազմում է մոտ 20 000 դոլար:

«Ես մեկ ամսվա ընթացքում ավելին եմ վաստակում միայն Shorts-ից, քան մեկ տարվա ընթացքում այլ հարթակներից», – ասել է նա:

 

TAGGED:
Share This Article