Կփոխհատուցվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների դասագրքերի վարձավճարը

0 Min Read
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարների ամբողջական փոխհատուցման նպատակով Կառավարության որոշմամբ հատկացվել է 97 մլն դրամ: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:
Այսպիսով՝ որոշման արդյունքում կապահովվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 17 000 դպրոցականի՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության հասանելիությունը, շարունակականությունը և մատչելիությունը:
Share This Article