«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից ներկրվող խավիարի մեջ բակտերիաներ է հայտնաբերել

1 Min Read

Ռոսսելխոզնադզորը լաբորատոր մոնիտորինգ իրականացնելիս խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր խավիարի և Բելառուսից ներկրվող մսամթերքի մեջ․ հաղորդում է Ինտերֆաքսը։

Հայկական «Մաքս ֆիշ» ընկերության կարմիր խավիարի մեջ կոլիֆորմ բակտերիաներ են հայտնաբերվել։ Այդ պատճառով որոշվել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել այդ ընկերությունից խավիարի մատակարարման համար։

Բացի այդ, բելառուսական «Բելֆուդ փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից արտադրված մսի պահածոներում հայտնաբերվել են հակաբակտերիալ դեղամիջոցներ՝ կետոպրոֆեն, մելոքսիկամ և ֆլունիքսին: Ըստ կանոնակարգի՝ նման դեղամիջոցների առկայությունը պահածոների մեջ չի թույլատրվում։ Ռոսսելխոզնադզորը որոշել է նշյալ ընկերության արտադրանքն ուժեղացված լաբորատոր հսկողության տակ պահել։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ից Ռոսպոտրեբնադզորը ժամանակավորապես դադարեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը։
Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Վլադիկավկազի բնակիչը ստացել էր կերակրափողի այրվածք և մահացել, որի պատճառը, ենթադրաբար, «Ջերմուկ» հանքային ջրի չբացված շշի մեջ առկա քացախն է եղել։

«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ


 

Share This Article
1 Comment