Ինչո՞ւ «Ozon»-ով պատվիրված ապրանքների մի մասը չի հասնում Երևան. պարզաբանում

1 Min Read

«Ozon Հայաստան» ընկերության կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը պարզաբանում է տարածել՝ կապված «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «Ozon առցանց հարթակի միջոցով արված գնումները մեկ ամսից ավել է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա» վերնագրով հոդվածի հետ:

«Նախորդ շաբաթ ապրանքների առանձին խմբերի առաքման ժամանակ մաքսային անցակետում բախվեցինք որոշակի դժվարությունների: Խոսքը մարքեթփլեյսում ներկայացված տեսականու ընդամենը 1%-ին է վերաբերում։

Մենք հաճախորդներին անմիջապես տեղեկացրել ենք, որ չենք կարող առաքել այդ սահմանափակ թվով ապրանքատեսակները և հայաստանյան շուկայի համար ժամանակավորապես կասեցրել ենք դրանց հասանելիությունը մարքեթփլեյսում։

Մնացած ապրանքները, որոնց առաքումն ուշացել է վերոնշյալ խնդրի պատճառով, կհասնեն պատվիրատուներին մոտակա օրերի ընթացքում։

Անխոս, հաճախորդները պետք է ստանան թարմ տեղեկատվություն առաքման ժամկետների և պատվերի կարգավիճակի մասին։ Մեր աջակցման ծառայության մասնագետները օպերատիվ կերպով պատասխանում են հաճախորդների հարցերին և լրացուցիչ տեղեկացնում առաքման նոր ամսաթվերի մասին։


«Ozon» մարքեթփլեյսը Հայաստանում գործարկել է ապրանքների վաճառք Ռուսաստանից


Նշենք նաև, որ Ozon-ի ստացման կետերն աշխատում են որպես ֆրանչիզա։ Այնտեղ աշխատում են բացթողման կետերի սեփականատերերի կողմից ընտրված աշխատակիցներ, որոնք պատասխանատու են միայն հաճախորդին ապրանքը փոխանցելու համար», – պարզաբանել է «Ozon Հայաստան» ընկերության կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը։

Share This Article