Forbes-ը հրապարակել է 2024 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը

2 Min Read

Forbes USA-ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի 38-րդ համաշխարհային վարկանիշը։

Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ և գործադիր տնօրեն Բերնարդ Առնոն։ Երկրորդ և երրորդ տեղերը, ինչպես և մեկ տարի առաջ, կիսում են համապատասխանաբար Իլոն Մասքը և Ջեֆ Բեզոսը։Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ և գործադիր տնօրեն Բեռնար Առնոն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենահարուստ միլիարդատերը։ Մեկ տարվա ընթացքում նա հարստացել է 22 միլիարդ դոլարով, իսկ այժմ նրա կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար:Ինչպես և անցյալ տարի, 2-րդ և 3-րդի հորիզոնականների համար պայքարում էին Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը, որը գլխավորում էր վարկանիշը 2022-ին և Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, ով մինչև 2022 թվականը գլխավորում էր ամենահարուստների վարկանիշը չորս տարի անընդմեջ: Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես Մասկը հաղթեց Բեզոսին. նա 1 միլիարդ դոլար ավելի շատ է վաստակել։Forbes-ի աշխարհի միլիարդատերերի հրապարակված ցուցակի համաձայն՝ աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց կարողությունը գնահատվում է 2,48 տրիլիոն դոլար։

Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի վերադարձը թոփ-10 անսպասելի էր։ Տարվա ընթացքում նա վաստակել է ավելի քան 100 միլիարդ դոլար եւ զբաղեցրել 4-րդ տեղը (անցյալ տարի՝ 16-րդ)։

Այս տարվա լավագույն 20-յակում կա միայն մեկ կին՝ Ֆրանսուազա Բետանկուր-Մայերը, L’Oréal-ի կայսրության փոխնախագահի կարողությունը փոքր-ինչ ավելացել է՝ հասնելով 99,5 միլիարդ դոլարի։ Արդյունքում նա հայտնվել է 15-րդ հորիզոնականու և հաստատել իր կարգավիճակը որպես մոլորակի ամենահարուստ կին։

Ամբողջական աղյուսակը՝ այստեղ։

TAGGED:
Share This Article