Մի՛ չորացրեք iPhone-ը բրնձի մեջ. ի՞նչ անել թաց հեռախոսը փրկելու համար. Apple

1 Min Read

Apple-ը խորհուրդ է տալիս․ եթե ձեր iPhone-ը թրջվում է, մի չորացրեք այն բրնձի տոպրակի մեջ։ Այս մասին գրում է BBC-ն։

Չնայած այս մեթոդի հայտնիությանը՝ փորձագետները վաղուց զգուշացրել են, փորձարկումներն էլ ցույց տվել, որ հեռախոսը փրկելու այդ տարբերակը չի աշխատում:

Տեխնոլոգիական հսկան հրապարակել է ուղեցույցներ՝ օգտատերերին զգուշացնելով, որ  բրնձի փոքր մասնիկները անգամ կարող են վնասել սմարթֆոնները։

Ընկերությունը խորհուրդ է տալիս զգուշորեն թափահարել հեռախոսը դեպի ներքև, որպեսզի հեղուկը դուրս գա միջից, այնուհետև թողնել չորանա:

Բրնձով մեթոդը մերժելուց բացի ընկերությունը նաև խորհուրդ է տալիս  թաց հեռախոսը չչորացնել՝ օգտագործելով «արտաքին ջերմության աղբյուր կամ սեղմված օդ», այսինքն՝ պետք է խուսափել ռադիատորներից և վարսահարդարիչներից:

 

 

Share This Article