Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի բարձր հովանու ներքո Լոնդոնում ընթացավ արհեստական բանականության անվտանգության հարցերին նվիրված գագաթնաժողով, տեղեկացնում է CNN-ը:
Հետաքրքիրն այն է, որ գագաթնաժողովը հիմնականում ընթանում էր Բլեթչլի պարկում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղակայված է եղել Մեծ Բրիտանիայի կոդավորման գլխավոր ստորաբաժանումը՝ Կոդերի և ծածկագրերի կառավարական դպրոցը։ Վերջինս հետագայում ստացել է Կառավարական կապի կենտրոն անվանումը։

Microsoft-ը շոշափելի ներդրումներ կկատարի Ավստրալիայում
Գագաթնաժողովի ընթացքում 25 երկրները և Եվրամիությունը ստորագրեցին Բլեթչլիի հռչակագիրը՝ համաձայնելով միասին աշխատել ապահովելու համար արհեստական բանականության /AI/ տեխնոլոգիաների անվտանգությունը՝ ընդգծելով AI-ի լուրջ, նույնիսկ աղետալի վնասների ներուժը, որի վերաբերյալ շատ տեխնոլոգիական առաջնորդներ մտահոգություն են հայտնել:
Գագաթնաժողովի հյուրերի շարքում էին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը և քաղաքական ու տեխնոլոգիական հանրահայտ գործիչներ։ Գագաթնաժողովի վարկանիշն իր ներկայությամբ է՛լ ավելի է բարձրացրել Իլոն Մասկը, որը երկու օր հետևում էր տեղի ունեցող իրադարձություններին։ Սա ևս մեկ անգամ ցույց տվեց Մասկի աճող ազդեցությունն աշխարհաքաղաքական հարցերում, ինչպես նաև տարբեր տեխնոլոգիական և արդյունաբերական ոլորտներում:
Իլոն Մասկը գոհունակությունն է հայտնել անցկացվող գագաթնաժողովի հետ կապված՝ նշելով ուրախ է տեսնել՝ մարդիկ սկսել են լուրջ վերաբերվել արհեստական բանականությանը։ Մասկի կարծիքով՝ AI-ը հիմնականում ծառայելու է բարի ուժերին, սակայն չի բացառվում դրա օգտագործումը ոչ բարի նպատակներով։
Ռիշի Սունակը և Մասկը բաց քննարկում են անցկացրել այն մասին, թե արհեստական բանականությունն ինչպես կարող է ազդել հասարակության վրա։ Իլոն Մասկն այն կարծիքին է, որ արհեստական բանականությունն ի զորու է ստեղծել առատության հասարակարգ, որտեղ չի լինի ապրանքների և ծառայությունների սահմանափակ քանակություն։
Իլոն Մասկի կարծիքով՝ արհեստական բանականությունը մեզ տանելու է մի ապագա, որտեղ աշխատելու կարիք չի լինի, իսկ մարդիկ կունենան բարձր եկամուտներ։ Վերջին տեղեկատվության համաձայն՝ հաջորդ գագաթնաժողովը կարող է անցկացվել արդեն 2024թ․-ին՝ Հրվ․ Կորեայում և Ֆրանսիայում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
I am genuinely thankful to the holder of this site
who has shared this great piece of writing at at this place.
Here is my website click through the next internet site
Hey very nice website!! Guy .. Excellent .. Amazing .. I’ll bookmark your site and take the feeds
additionally? I’m glad to seek out a lot of helpful information here in the publish, we’d like develop extra strategies in this regard, thanks for sharing.
. . . . .
my site click here for more