Պաշտոնյաներին պարգևավճար ենք տալիս համընդհանուր բարօրության համար. Փաշինյան

1 Min Read

Պետական բյուջեից ծախսվող բոլոր միջոցները ծախսվում են համընդհանուր բարօրության համար:

Կառավարության նիստում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա կասեն՝ բա պետական պաշտոնյաներին պարգևավճարներ են տալիս: Դա էլ է նույն բանի համար. պետական պաշտոնյային վճարվում է նաև նրա համար, որ աշխատանքի ավելի բարձր չափանիշներ գործեն: Դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձերը բարձրանում են նրա համար, որ մեր ժողովրդի ակնկալած արդարությունը հաստատեն Հայաստանում»,– հայտարարել է նա:
Ըստ Փաշինյանի` դա մեկ օրում չի լինելու, սակայն պետք է հասկանալ, որ այսօր արդարություն չունենալու պատճառներից մեկն այն է եղել, որ 20-25 տարի օրենսդրությունը գործել է, ու ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ հարկերը պետք է հավաքվեն:
«Կանոնը այդպես է եղել` ով կարող է հարկ չվճարել, պետք է չվճարի: Հարկ վճարողների վրա էլ չարախնդացել են: Հիմա այդպես չէ այլևս»,- ընդգծել է նա։

TAGGED:
Share This Article
1 Comment