Աղբահանության տեխնիկայի հետ կապված խնդիրներ ունենք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Աղբահանության տեխնիկայի հետ կապված որոշակի խնդիրներ ունենք: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ պետք է նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասել, թե որ տեխնիկան ինչ ժամկետում է համալրվում, քանի որ կան վարչական շրջաններ, որտեղ աղբահանության հետ կապված խնդիրներ կան:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հաստատեց՝ որոշ վարչական շրջաններում և թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կան կուտակումներ և աղբամանների գերբեռնվածություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Share This Article