BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով
Վրաստանի ամենաերկար թունելի շինարարությունն ընթանում է ակտիվ ռեժիմով
29 Հունվարի, 2023
Ջրի մաքրման նոր տեխնոլոգիաները
Ջրի մաքրման նոր տեխնոլոգիաները
27 Հունվարի, 2023
Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կյանքի որակը ավստրալական Սիդնեյում և մայրաքաղաք Երևանում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
27 Հունվարի, 2023
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
27 Հունվարի, 2023
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
27 Հունվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 %
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Լրահոս > Պաշտոնական > Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 %
ԲանկերՊաշտոնականՏնտեսություն

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 %

14 Սեպտեմբերի, 2022
Կիսվել
2 Min Read
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 %
ԿԻՍՎԵԼ
Սեպտեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10.0%: 
2022 թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը նվազել է և ամսվա վերջին կազմել 9.1%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է ավելանալ՝ կազմելով 10.2%:
Ինչպես հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2022 թ․-ի երրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ցածր տնտեսական աճի և բարձր գնաճի միտումները պահպանվում են: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն: Սա կարտահայտվի համաշխարհային ֆինանսական պայմանների խստացմամբ և կհանգեցնի գործընկեր երկրներում տնտեսական  ակտիվության դանդաղման: Արդյունքում, միջազգային ապրանքահումքային շուկայում կդիտարկվի գների որոշակի նվազում, ինչը կնպաստի համաշխարհային գնաճային միջավայրի աստիճանական մեղմմանը: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա սպասվում է գնաճային ազդեցությունների թուլացում:
2022 թ-ի երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում շարունակում է դիտարկվել բարձր ակտիվություն: Այն գերազանցապես դրսևորվում է ծառայությունների և շինարարության ճյուղերում: Դրական զարգացումները պահպանվում են նաև արտահանման ոլորտում: Տնտեսական բարձր աճին գերակշռում է պահանջարկի գործոնների ազդեցությունը: Վերջինս շարունակում է պայմանավորվել միջազգային այցելուների և դրամական փոխանցումների զգալի ներհոսքով: Բարձր պահանջարկը նպաստում է գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը:
Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: Հարաբերականորեն խստացող դրամավարկային քաղաքականությունը և ՀՀ դրամի արժևորումը աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը և գնաճային սպասումների նվազեցմանը: ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի պարագայում 12-ամսյա գնաճը կնվազի և 2023 թ-ի վերջից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են: Որևէ ուղղությամբ դրանց դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

 

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2022թ. սեպտեմբերի 28-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2022 թ. երրորդ եռամսյակի ծրագրում):​

You Might Also Like

ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր

Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում

Արցախի շրջափակման հետևանքով հարկային եկամուտները կտրուկ կնվազեն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է

Բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք

ghandilyan 14 Սեպտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
ԼրահոսՊաշտոնական

ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր

27 Հունվարի, 2023
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
ԼրահոսՊաշտոնական

Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում

27 Հունվարի, 2023
Արցախի շրջափակման հետևանքով հարկային եկամուտները կտրուկ կնվազեն
Տնտեսություն

Արցախի շրջափակման հետևանքով հարկային եկամուտները կտրուկ կնվազեն

27 Հունվարի, 2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է
Պաշտոնական

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է

27 Հունվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը