Որ երկրներին են պատկանում ոսկու ամենամեծ պաշարները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Օրվա իշխանությունները պետք է ոչ թե մտածեն կարճ ժամանակահատվածում տնտեսական արդյունքներ ապահովելու մասին, այլ ստեղծեն պայմաններ՝ ներկայումս առկա տնտեսական հաջողությունները երկարաժամկետում պահպանելու համար։ Այս առումով ՀՀ նորանկախ տնտեսության պատմության ամենամեծ սխալներից մեկը, թերևս, ՀՀ ոսկու պաշարների վաճառքն է։

Ոսկին մնում է խնայողությունների կարևոր միջոց, որը ծառայում է որպես հեջավորման գործիք և պահպանում է արժեքը տնտեսական ճգնաժամերի ժամանակ: 2023 թվականին, ԱՄՆ-ի տոկոսադրույքների անորոշության և շարունակվող աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին, ոսկին կրկին ցույց տվեց իր կարևորությունը:


Պաշտոնատար անձանց կողմից պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն ՀՀ դրամի վնաս


Համաշխարհային ոսկու զգալի մասը պահվում է տարբեր վայրերում՝ ներառյալ Կենտրոնական բանկերի պահոցները, մասնավոր դեպոզիտարիաները և ոսկերչական հոլդինգները: Պետությունները պահպանում ու կուտակում են ոսկու պաշարները տարբեր պատճառներով։ Առաջին հերթին, ոսկին ծառայում է որպես կայուն և հուսալի խնայման միջոց, որը մեծացնում է երկրի տնտեսական կայունության նկատմամբ վստահությունը հատկապես ֆինանսական անորոշության ժամանակ:

Երկրորդ՝ չնայած ոսկու ստանդարտի կարևորության նվազմանը՝ որոշ երկրներում դեռևս ոսկու պահուստները կարևորվում են արժույթի կայունությունը պահպանելու համար: Ավելին, ոսկու պաշարների առկայությունը երկրներին թույլ է տալիս բազմազանեցնել իրենց ընդհանուր պորտֆելը:

Ներկայումս երբևէ արդյունահանված ոսկու գրեթե 20%-ը գտնվում է Կենտրոնական բանկերի տրամադրության տակ։
Իսկ ո՞ր երկրներն են, որոնք ունեն ոսկու
ամենամեծ պաշարները 2023թ-ի սեպտեմբերի վերջի դրությամբ․

Ոսկու ամենամեծ պաշարները պատկանում են ԱՄՆ-ին՝ մոտ 8 հզր տոննայից ավելի։
Երկրորդ հորիզոնականում է Գերմանիան, որի ոսկու պաշարների ծավալները կազմում են 3,353 տոննա։
Երրորդ տեղում է Իտալիան՝ ոսկու պաշարների 2,452 տոննա ծավալներով։

Ընդհանուր առմամբ նկատում ենք, որ ոսկու պաշարներով առաջատար են Արևմուտքի երկրները։ Ոսկու պաշարներով առաջին 11 երկրների ցանկում Արևմուտքի երկրների ոսկու պաշարների ընդհանուր ծավալները կազմում են 18,874 տոննա։ Այն պարագայում, երբ Ռուսաստանի և Չինաստանի ոսկու պաշարների ծավալը կազմում է համապատասխանաբար 2,333 և 2,192 տոննա։

Ցուցակը եզրափակում է Թուրքիան՝ 479 տոննա ոսկու պաշարներով։

TAGGED:
Share This Article