Որքան է Սևանա լճի մակարդակը հուլիսի 9-ի դրությամբ

10 Հուլիսի, 2023
1 Min Read
Որքան է Սևանա լճի մակարդակը հուլիսի 9-ի դրությամբ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 3-9-ը. (2023թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը հուլիսի 3-9-ը ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.56մ (09.07.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 28սմ-ով։

 

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 3-9-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 12.631մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հուլիսի 9-ը ներառյալ՝ 82.350մլն. մ³:

 Արփա-Սևան ջրատարով հուլիսի 3-9-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.828մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հուլիսի 9-ը ներառյալ՝ 79.899մլն. մ³:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն