Եվրոպական ո՞ր երկրում են մարդիկ ամենաշատը գնել էլեկտրական մեքենաներ. Euronews

2 Min Read

2024 թվականի հունվարին էլեկտրական մեքենաների վաճառքն ամբողջ Եվրոպայում աճել է գրեթե 30%- ով,– գրում է Euronews-ը:

Էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է՝ կազմելով Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում մարդատար ավտոմեքենաների առաքումների 11.9%-ը:

ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում նոր էլեկտրական ավտոմեքենաների վաճառքը 2023 թվականի դեկտեմբերի 3.8% անկումից հետո աճել է 11.5%-ով:

2023 թվականի հունվարի համեմատ ամբողջ Եվրոպայում՝ ներառյալ Մեծ Բրիտանիայում, պատկերը հետևյալն է՝

  • էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 29.3%-ով,
  • նոր հիբրիդային մեքենաների վաճառքն աճել է 24.4%-ով,
  • հիբրիդային էլեկտրական մեքենաների վաճառքն ՝ 21.4%-ով,
  • բենզինով ավտոմեքենաների վաճառքն աճել է 2.8%-ով,
  • դիզելային ավտոմեքենաների վաճառքը նվազել է 5.4%-ով:

Այնուամենայնիվ, էլեկտրական մեքենաները դեռ ամենամեծ վաճառքը չեն ապահովում:

Բենզինային մեքենաները կազմում են վաճառված մարդատար մեքենաների ավելի քան մեկ երրորդը, իսկ հիբրիդային էլեկտրական մեքենաներն աստիճանաբար են գրավում շուկան:

2024 թվականի հունվարին ամենաշատ ավտոմեքենաները վաճառվել են Volkswagen Group-ի կողմից (258 402 հատ), որին հաջորդում են Stellantis-ը (183 120 հատ) և Renault-ը (92 935 հատ): Դրանցից 3-ը զբաղեցնում են եվրոպական և բրիտանական շուկաների ավելի քան 52%-ը։

Որ երկրներում է էլեկտրական մեքենաների ամենամեծ պահանջարկը  

ԵՄ 4 խոշորագույն շուկաներում, որոնք կազմում են էլեկտրական մեքենաների շուկայի 2/3-ը, զգալի աճ  են գրանցել:

Գերմանիայում, որտեղ վաճառվել են ամենաշատ էլեկտրական մեքենաները (22 474 հատ), վաճառքի ծավալներն աճել են 23.9%-ով:

ԵՄ-ում 2-րդ ամենամեծ շուկան Ֆրանսիան է, որտեղ վաճառքներն աճել են 36.8%-ով:

Հաջորդիվ Բելգիան է (+75.5%) և Նիդեռլանդները(+72.2%)։

Նոր էլեկտրական մեքենաների վաճառքը Մեծ Բրիտանիայում աճել է 31.1%-ով՝ հասնելով 20 հազ. 935-ի:

ԵՄ-ին չանդամակցող Նորվեգիան գրանցել է վաճառքի ամենատպավորիչ թռիչքը: 2023 թվականի հունվարի համեմատ աճը հսկայական է՝ 281.3%: Այնուամենայնիվ, փաստացի վաճառքը կազմել է 4 717 հատ էլեկտրական մեքենա:

Արդյո՞ք բենզինով և դիզելային մեքենաները դեռ շահավետ են

Անցած տարվա համեմատ բենզինով մեքենաների վաճառքն ամենից շատ նվազել է Իսլանդիայում (-65.9%), Էստոնիայում (-43.8%) և Նիդեռլանդներում (-33.6%): Զգալի աճ է գրանցվել Իտալիայում (+26.7%) և Գերմանիայում (+16.9%):

Դիզելային ավտոմեքենաների վաճառքը նվազել է նաև Բելգիայում (-45.1%) և Իսլանդիայում (-44.3%), ինչպես նաև 3 խոշորագույն շուկաներում ՝ Ֆրանսիայում (-23.4%), Իսպանիայում (-10.2%) և Իտալիայում (-8.7%):

Գերմանիայում, սակայն, շուկան ընդլայնվել է 4.3%-ով։

 

 

 

 

Share This Article