Կրիպտոարժույթի օրական փոխանակման և առևտրի ծավալով աշխարհում առաջին բորսայի՝ Binance-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, այդ թվում՝ ԱՊՀ երկրների ու Հայաստանի, տարածաշրջանային գլխավոր տնօրեն Կիրիլ Խոմյակովի հարցազրույցը BankNews.am -ին:
- Կրիպտոբորսաների բազմազանության մեջ ինչո՞ւ ընտրել Binance-ը, ո՞րն է այդ հարթակի առանձնահատկությունն ու առավելությունը:
Մեր առավելությունը մեր առաքելության ու տեսլականի մեջ է: Մենք կարծում ենք, որ կրիպտոարժույթը պետք է հասանելի լինի բոլորին, նպաստի ֆինանսական ազատությանը և ծառայի մարդկանց կյանքի որակի բարելավմանը: Բինանսում առաջին տեղում օգտատերերն ու նրանց պահանջմունքներ են: Մենք չենք կարող որակական աճ ունենալ, եթե առաջին հերթին չմտածենք մարդկանց մասին, և դրան հասնելու համար մեր նպատակն է մեծացնել փողի ազատությունը:
Բինանսի բոլոր ծառայություններն ու ապրանքները ծառայում են այդ գլխավոր նպատակին՝ սկսած P2P առևտուրը, ֆիատ միջոցների ավանդադրում և ելքերը, սթեյքինգը, եկամուտների ստացումը և այլն: Որդեգրելով օգտագործողներին պաշտպանելու և նրանց կարիքների վրա կենտրոնանալու առաքելությունը՝ Բինանսը տրամադրում է հիմնական ենթակառուցվածքը՝ օգնելու զարգացնել կրիպտո արդյունաբերության ամբողջ էկոհամակարգը: Պարզ ասած՝ մենք կառուցում ենք ճանապարհներ, որ մարդիկ կարողանան շուրջբոլորը շինություններ ստեղծել: Մենք տրամադրում ենք ենթակառուցվածքներ, գործիքներ, ռեսուրսներ շինարարության համար, որ մշակվեն փողի ազատության մեծացմանն ու հանրային լայն ընդունմանը նպաստող հավելվածներ, ծառայություններ: Դա ներառում է ինչպես մեր փոխանակման հիմնական ծառայությունները, այնպես էլ բարեգործությունը, DeFi ապրանքատեսակները, ներդրումները և այն ամենն ինչ թույլ է տալիս առաջխաղացնել ամբողջ աշխարհում փողի ազատության մեծացման մեր տեսլականը:
- Ինչպիսի՞ համագործակցություն է ակնկալում Բինանսը Հայաստանում, և կա՞ն արդեն իսկ որոշ արդյունքներ:
Բինանսը գործունեություն է ծավալում արդեն վեց ու կես տարի և ԱՊՀ շուկան՝ ներառյալ Հայաստանը, մեզ համար ծայրահեղ հեռանկարային է: Այստեղ մեծ հնարավորություններ կան, մեծաքանակ են ՏՏ ոլորտի մասնագետներն ու ակնհայտ է տեխնոլոգիական հատվածի զարգացումը: Մենք առաջարկում ենք բազմազան տեխնոլոգիական լուծումներ ստարտափերի, ձեռնարկատերերի ու ֆինանսական կազմակերպությունների համար:
Մենք Հայաստանում կրիպտոարժույթի ուղղությամբ տեսնում ենք հետաքրքրության զգալի աճ: Մեր համայնքային հանդիպմանն անցած տարի Երևանում ավելի քան 400 մարդ էր մասնակցում: Մենք մշտապես ստանում ենք դիմումներ Հայաստանի օգտատերերից, և Բինանսն այստեղ ունի մի քանի «հրեշտակներ»: Նրանք այն մարդիկ են, որ աջակցություն են համայնքի զարգացմանը՝ պաշտոնապես չլինելով Բինանսի աշխատակից: Մենք ունենք գործընկերներ Հայաստանում, և, անկասկած, տեղական շուկան մեզ համար ծայրահեղ գրավիչ է: Եվ սա դեռ միայն սկիզբն է, մեզ համար կարևոր է զարգացնել համայնքները և շփումները նոր երկրներում: Մենք վստահ ենք, որ Հայաստանի կրիպտոարդյունաբերության ոլորտը և բլոկչեյն տեխնոլոգիաները գերազանց կհամադրվեն տեղական շուկայում:
Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս կրթությանը: Անառարկելի է, որ վերջին տարիներին շատ մեծ առաջընթաց է նկատվում, բայց շատերի համարի կրիպտոարդյունաբերության ոլորտը շարունակում է մնալ հանելուկային: Մենք ունենք կրթական հարթակ Binance Academy, որտեղ կարելի է գտնել հարյուրավոր հոդվածներ և ուսուցողական դասընթացներ պատրաստվածության տարբեր մակարդակների համար: Բոլոր նյութերը բացարձակ անվճար են, Binance Academy-ն բաց է համագործակցության համար, այդ թվում և՝ ուսումնական հաստատությունների հետ: Այս պահին մենք բանակցում ենք մի շարք հայաստանյան բուհերի հետ բլոկչեյնին առնչվող գիտելիքները համատեղ զարգացնելու վերաբերյալ:
- Ի՞նչ է պատկեր է Բինանսի և կրիպտոշրջանառության հետ կապված մեր հարևան երկրներում:
Ընդհանուր առմամբ, դրական: Հետխորհրդային բոլոր երկրները կրիպտոարժույթի ընդունման առումով հանդես են բերում գերազանց դինամիկա: Առաջատարը դեռ շարունակում է մնալ Ղազախստանը: Այն դարձել է փոքրաթիվ երկրներից մեկը, որ պետությունն ու մասնավոր հատվածը համատեղ են զարգացնում թվային ֆինանսերի և կրիպտոարժույթի ոլորտները: Ղազախստանում անցած տարվա ընթացքում շատ գործ է արվել: Գլխավոր իրադարձությունը՝ մեկնարկ է տրվել ամբողջությամբ լիցենզավորված տեղական բորսային: Կենտրոնական Ասիայում, որը հանդիսանում է հետխորհրդային տարածք, միասնական տեղական լիցենզավորված միակ բորսան Բինանսինն է: Այդ երկիրն ընդհանրապես շատ է արագ է շարժվում օրենքների և կարգավորումների ընդունման առումով:
- Ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում կրիպտոարժույթների շուկայի զարգացման մասով Հարավային Կովկասում:
Դրանք բավականին շատ են: Հիմնական խնդիրը, այնուամենայնիվ, օրենսդրական կարգավորումների հետ կապված անհստակություններն են: Դեռևս շատ հակասություններ կան իրավակիրառական պրակտիկայում կապված կրիպտոարժույթների կարգավորումների հետ, այդ թվում նաև՝ Հարավային Կովկասի երկրներում: Սա ստեղծում է իրավական անորոշություն շուկայի բոլոր դերակատարների համար: Հաջորդ կարևոր հանգամանքը տեխնոլոգիայի էությունը բավարար չափով չհասկանալն է: Կրիպտոարժույթներն ու բլոկեչեյնը համեմատաբար նոր տեխնոլոգիաները և, բնական է, որ հասարակությունն ամբողջությամբ չի հասկանում դրանք, ինչն էլ խոչընդոտ է ստեղծում երկրի մասշտաբով ընդունելու և կիրառելու առումով: Տնտեսական անկայունությունը, եկամուտների ցածր մակարդակը նույնպես կարող են հանգեցնել կրիպտոարժույթների ընդունման դժվարությունների՝ հաշվի առնելով կրիպտոարդյունաբերության մեջ ներդրումների սահմանափակ հասանելությունը: Բայց ինչպես նշեցի վերևում, դինամիկան դրական է, կրիպտոարժույթի շուկան դեռ նոր է, վստահ եմ, որ առաջիկայում մենք ականատես ենք լինելու ավելի շատ դրական զարգացումների:
- Նախկին Խորհրդային Միության տարածքում հանրության վստահությունը խիստ ցածր է ֆինանսական ինստիտուտների նկատմամբ, առավել ևս՝ նորերի: Ի՞նչ պլաններ ունի Բինանսը՝ հաշվի առնելով այս հանգամանքը:
Binance-ն ակտիվորեն աշխատում է կրիպտոարժույթների նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ՝ կիրառելով տարբեր ռազմավարություններ և նախաձեռնություններ, որոնց թվում առաջնահերթություն են իր օգտատերերի միջոցների անվտանգության ապահովումը: Մենք ներդրումներ ենք կատարում անվտանգության լավագույն տեխնոլոգիաների մեջ և խիստ ընթացակարգերով հետամուտ ենք մեր օգտատերերի ակտիվների պաշտպանությանը: Մենք ձգտում ենք մեր գործողությունների ամբողջական թափանցիկության. հրապարակում ենք հաշվետվություններ, որոնք ներկայացնում ենք մեր գործունեության վերաբերյալ մանրակրկիտ տեղեկատվություն: Այս առումով հիմնական անելիքը, իհարկե, մեր ներդրումն է կրիպտոկրթության զարգացման ուղղությամբ: Արդեն հիշատակեցի մեր կրթական ստորաբաժանման՝ Binance Adademy-ի մասին: Նպատակ ունենալով զարգացնել և տարածել կրիպտոկրթությունն ու կրիպտոգրագիտությունը՝ 2018 թվականին հիմնվել է Binance Adademy-ն, որն այսօր ներառում է շուրջ 100 հոդված ու բառաշտեմարան, ինչպես նաև խորացված կուրսեր ավելի քան 31 լեզվով: 2023 թվականի վերջի տվյալներով, 591 000 սովորող անցել է Binance Adademy-ի դասընթացները:
Մենք համագործակցում ենք ամբողջ աշխարհում կարգավորողների հետ, որպեսզի ապահովենք համապատասխանությունն օրենսդրական կարգավորումներին՝ դրանով էլ ավելի մեծացնելով օգտատերերի վստահությունը: Բոլոր այս նախաձեռնությունների համադրությունը թույլ է տալիս ամրապնդել վստահությունը կրիպտոարժույթների նկատմամբ ինչպես մեր հարթակում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
- Ի՞նչ պատմական օրինաչափություններ են կանգնած կրիպտոարժույթների առաջացման հիմքում:
Ընդհանրապես, մենք ձեզ հետ միասին ապրում ենք թվային հեղափոխության դարաշրջանում: Ինտերնետի տարածումն ու թվային տեխնոլոգիաների դարաշրջանը ստեղծել են իդեալական պայմաններ կրիպտոարժույթի ի հայտ գալու համար: Թվային տեխնոլոգիաները հնարավոր են դարձում թվային ձևաչափով տեղեկատվության մշակումը, փոխանցումը, պահպանումը, ինչն էլ հիմք է դարձել կրիպտոարժույթի ստեղծման համար: Բացի դրանից, իմ կարծիքով, շատ մեծ դեր խաղաց 2008 թվականի տնտեսական ճգնաժամը, որը շատ հստակ ուրվագծեց գործող ֆինանսական համակարգի թույլ կողմերը՝ հանգեցնելով կառավարությունների և բանկերի հանդեպ անվստահության: Այս ամենը բարենպաստ պայմաններ ստեղծեցին ապակենտրոնացված արժույթների ստեղծման համար, որը բանկերն ու կառավարությունները չեն վերահսկում: Վերջին ու ոչ պակաս կարևոր գործոնն էլ այն է, որ փոխվեցին մարդկանց հայացքներն ու մոտեցումներն իրենց իրավունքների և ազատությունների վերաբերյալ: Այն պարագայում, երբ աշխարհում գնալով ավելի շատ անձնական տվյալներ են հասանելի դառնում, մարդիկ սկսեցին գիտակցել անձնական կյանքի ու ազատության կարևորությունը, ինչն էլ հանգեցրեց կրիպտոարժույթների ժողովրդականության աճին, քանի որ դրանք առաջարկում են անանունության բարձր մակարդակ և սեփական միջոցների վերահսկողության, ինչը չկա ավանդական բանկային համակարգում:
- Ինչպիսի՞ փոխհարաբերություններ պետք է լինեն ապագայում ստեղծվելիք թվային դրամի և Բինանսի միջև:
Ցանկացած պետական թվային փող թողարկվում է տվյալ երկրի Կենտրոնական բանկի կողմից: Այս պահին մենք Հայաստանի կարգավորողի հետ այս թեմայով բանակցություններ չենք վարում:
Քննարկում կրիպտոակտիվների ոլորտում նախատեսվող կարգավորման մոտեցումների վերաբերյալ․ԿԲ
Կրիպտո գործարքների ծավալը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 71%-ով. Binance
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում