ՀՀ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՋԻԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ ԸՍՏ ՏԱՐԲԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը, ինչպես գիտենք,  2022թ-ի առաջին կիսամյակում 2021թ-ի նույն եռամսյակի համեմատ աճել է  2,4 անգամ կազմելով՝ 588,731 մարդ։

Սույն վերլուծությունում դիտարկելու ենք ՀՀ այցելած զբոսաշրջիկների այցի տևողությունը, ինչպես նաև սեռատարիքային կազմը։ Այս պարամետրերը թույլ կտան հասկանալ՝ ինչ կարգի պահանջարկ կա զբոսաշրջիկների շրջանում, ինչ տարիքային խմբերն են հիմնականում այցելում Հայաստան։

Առաջին հերթին անդրադառնանք ՀՀ այցելած զբոսաշրջիկների այցելության տևողությանը․

Գծապատկեր 1․ ՀՀ այցելած զբոսաշրջիկների այցի միջին տևողությունը 2022 և 2021թթ առաջին կիսամյակում

2022թ-ի առաջին կիսամյակում 2021թ-ի նույն կիսամյակի համեմատ զբոսաշրջիկները կրճատել են այցելության տևողությունը 2 մարդ-օրով։ 2022թ-ի առաջին կիսամյակում 1 զբոսաշրջիկի այցելության միջին տևողությունը կազմել է 34 օր։

Սակայն, երբ դիտարկում ենք ՀՀ այցելած զբոսաշրջիկներին ըստ քաղաքացիության, ապա նկատում ենք, որ հատկապես Աֆրիկա մայրցամաքի պետություններից այցելած զբոսաշրջիկները մնացել են Հայաստանում միջինում 100 օրից ավելի։

Այսպես, 2022թ-ի առաջին կիսամյակում Գամբիայից ժամանած զբոսաշրջիկները Հայաստանում են մնացել միջինում 117 մարդ-օր, Կոտ Դ՚ Իվուարցիները՝ 154 մարդ-օր, սենեգալցիները՝ 142 մարդ-օր։

Հետաքրքիր է հասկանալ նաև՝ ՀՀ այցելած զբոսաշրջիկների մեջ  կանայք են գերակշռում, թե՞ տղամարդիկ․

Գծապատկեր 2 ՀՀ այցելած զբոսաշրջիկների բաշխվածությունը՝ ըստ սեռի՝ 2022թ-ի առաջին կիսամյակի դրությամբ

Պարզվում է՝ ՀՀ այցելած զբոսաշրջիկների 51%-ը տղամարդիկ են, իսկ 49%-ը՝ կանայք։

Հետաքրքիր է նաև զբոսաշրջիկների տարիքային կազմը․

Գծապատկեր 3 ՀՀ այցելած զբոսաշրջիկների բաշխվածությունը՝ ըստ տարիքի 2022թ-ի առաջին կիսամյակի դրությամբ

2022թ-ի առաջին կիսամյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 51%-ը 36-63 տարեկան անձինք են։ Զբոսաշրջիկների 26%-ը 26-35 տարեկան են, իսկ 9%-ը՝ 18-25 տարեկան։

Share This Article