Հայոց մեծագույն մտածող և երկրի ղեկավար Ն. Փաշինյանը ձեռք է բերել նոր կպչուն միտք: Վերջինիս էությունը կայանում է նրանում, որ ցանկացած պատեհ և անպատեհ առիթով երկրի վարչապետը պետք է բոլորին տեղեկացնի, որ Հայաստանը կամ ավելի ճիշտ Հայաստանում իշխանություն ունեցող երիտհեղափոխականները ճանաչում են Ադրբեջանի 86,600 քառ. կմ տարածքը: Սա փաստացի նշանակում է, որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի տարածք: Այս մոտեցումը ենթադրում է անկախ Հայաստանի արժեհամակարգի ամբողջական կազմալուծում: Իհարկե, Արցախի հանձման գործընթացը մի շարք իրադարձությունների հետևանք է, սակայն այս ձևով Արցախը և արցախահայությանը Ադրբեջանին հանձնելն ընդունելի չէ:
Անտարբերություն՝ ՀՀ անվտանգության նկատմամբ․ Վերլուծություն

Նկատենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի լծակով չի հնչեցնում այն միտքը, որ ճանաչում են Հայաստանի տարածքը 29,743 քառ. կմ սահմաններում: Ցավոք, աշխարհն արդեն Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում է մեր երիտիշխանության կողմից ընդունված սահմաններով:
Այս համատեքստում ուսումնասիրենք Ադրբեջանի և Հայաստանի՝ այդ սահմաններում արձանագրած տնտեսական հաջողությունները.
Գծապատկեր 1. Տնտեսական ցուցանիշների մասով Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած արդյունքները
Ադրբեջանում նախընտրել են ունենալ բարձր գնաճ՝ 14%՝ 2023թ-ի մարտի դրությամբ, և ցածր գործազրկության մակարդակ՝ 5.6%՝ 2022թ-ի 4-րդ եռամսյակի դրությամբ: Այն պարագայում, երբ 2022թ-ի երրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 4.6%:
Հայաստանը գնում է այլ ճանապարհով: Մենք 2022թ-ի ապրիլին արձանագրել ենք ընդամենը 3.2% գնաճ, իսկ 2022թ-ի 4-րդ եռամսյակում` 14.5% գործազրկության մակարդակ: Այս ամենը՝ 2022թ-ի 4-րդ եռամսյակում արձանագրված 12.8% տնտեսական աճի պայմաններում:
Շարունակելով Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների համեմատությունը՝ դիտարկենք արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճի տեմպերը .
Գծապատկեր 2. Արդյունաբերության համախառն արտադրանքի աճի տեմպը Հայաստանում և Ադրբեջանում
Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, 2023թ-ի մարտին Հայաստանում արձանագրվել է արդյունաբերության համախառն արտադրանքի աճ 8.6%-ով, իսկ Ադրբեջանում՝ 3.2%-ով անկում:
Այսպիսով, բավականին տարօրինակ երևույթ է ստացվում. Հայաստանը, որը շարունակ ենթարկվում է երկու հարևան ահաբեկչական պետությունների գրոհներին և շրջափակմանը, ժամանակահատվածի այս փուլում ավելի մեծ հաջողություններ է արձանագրում տնտեսությունում, քան Ադրբեջանը, որն ունի նավթ, ծով, նոր տարածքներ և այլն:
Sosyal medya hesaplarınızın popülerliğini artırmak için takipçi satın alma ve benzeri teknikler son yıllarda oldukça popüler hale geldi. Özellikle TikTok ve Instagram gibi platformlarda, takipçi sayısı ve beğeni sayısı, profilinizin popülaritesini belirleyen önemli faktörlerdir.