ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ $ 5 մլն է ներգրավել GGF-ից՝ խթանելու ԿԱՆԱՉ ֆինանսավորումը Հայաստանում

17 Հունվարի, 2024
3 Min Read
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ $ 5 մլն է ներգրավել GGF-ից՝ խթանելու ԿԱՆԱՉ ֆինանսավորումը Հայաստանում

Վարկավորման նպատակն է խթանել ՓՄՁ-ների և տնային տնտեսությունների կանաչ գործունեությունը, հատկապես գյուղատնտեսական, արտադրական ծրագրերի և վերականգնվող էներգիայի փոքրածավալ նախագծերի իրականացումը:

Green for Growth Fund (GGF) սոցիալական ազդեցության ներդրումային հիմնադրամը,  որի կառավարիչն է հանդիսանում Finance in Motion ընկերությունը, շարունակում է  համագործակցությունը Հայաստանում ՓՄՁ ֆինանսավորման ոլորտի առաջատար բանկերից մեկի` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հետ՝ տրամադրելով 5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ այս ռազմավարական համագործակցությունը, որը նշանակալի առաջընթաց է Հայաստանում կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին, միտված է ընդլայնելու GGF-ի գործընկերային ցանցը երկրում և ավելացնելու ՓՄՁ-ների և մանրածախ հաճախորդների կանաչ գործունեությանն ուղղված աջակցությունը:

Տրամադրված ֆինանսավորումը թույլ կտա Բանկին բավարարել կանաչ գործունեության գծով կապիտալ ծախսերի աճող պահանջարկը առանցքային ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը, արտադրությունը և շինարարությունը: Բացի այդ, այն կօժանդակի առանձին տնային տնտեսություններին՝ ներդնելու էներգաարդյունավետ համակարգեր և որդեգրելու էկոլոգիապես մաքուր գործելակերպ, ներառյալ վերականգնվող էներգետիկայի բնագավառում փոքրածավալ միջոցառումների իրականացումը:

Ի լրումն ֆինանսավորման, hիմնադրամի աջակցության շրջանակը ներառում է նաև Տեխնիկական աջակցության (ՏԱ) հատուկ փաթեթ, որը կոչված է զարգացնելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանաչ վարկավորման կարողությունները՝ օգտագործելով GGF-ի հսկայական փորձն ու փորձագիտական գիտելիքները ոլորտում: Սա համահունչ է GGF-ի ավելի լայն առաքելության նպատակին` խթանելու կայուն ֆինանսական գործելաոճը և ընդգծելու GGF-ի ամբողջական մոտեցումը կանաչ նախաձեռնություններին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հավատարմությանը աջակցելու գործում:

GGF-ի նախագահ Քրիստոֆեր Նոուլզը ոգևորվածություն է հայտնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ կրկին համագործակցելու կապակցությամբ՝ նշելով.

«Մենք շատ ուրախ ենք խորացնելու մեր համագործակցությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ` մեր գործընկերոջ հետ, որը կիսում է կայուն զարգացման խթանման մեր տեսլականը: Այս վարկային ներդրումը մատնանշում է հավաքական ջանքերի միջոցով դրական փոփոխությունների ներուժը և ընդգծում է մեր համատեղ հանձնառությունը` բարելավելու էներգիայի և ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը երկրում` կանաչ տնտեսության անցումը արագացնելու նպատակով»:

«Ուրախ ենք հայտարարել «Green for Growth Fund»-ի հետ մեր համագործակցության մասին, որի շրջանակներում 5 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի փոքր և միջին ձեռնարկություններին՝ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների հասնելու ճանապարհին աջակցելու համար: Այս համագործակցությունն արտացոլում է մեր նվիրվածությունը ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» 8-րդ սկզբունքին, որը կոչ է անում ձեռնարկություններին իրագործել նախաձեռնություններ, որոնք նպաստում են բնապահպանական պատասխանատվության բարձրացմանը: Ընդլայնելով ՓՄՁ-ների հնարավորությունները կայուն պրակտիկայի ներդրման ուղղությամբ՝ մենք ոչ միայն նպաստում ենք էկոլոգիային միտված, կանաչ և առողջ ապագային, այլև խթանում ենք տնտեսական աճը և ճկունությունը: Միասին մենք կարող ենք շոշափելի ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա և ավելի կայուն ապագա ապահովել գալիք սերունդների համար»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարչության նախագահ Մհեր Անանյանը։


ԱրարատԲանկը՝ 2023-ի լավագույն ԿՍՊ բանկ Հայաստանում

TAGGED: ,
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն