Zara խանութները զանգվածաբար աշխատանքից ազատում են ռուս աշխատակիցներին

1 Min Read

Ռուսաստանի Zara խանութները, որոնք պատկանում են իսպանական Inditex ընկերությանը, սկսել են աշխատանքից ազատել մեծ թվով աշխատակիցների։ Այս մասին գրում է Mash Telegram ալիքը։

«Zara-ն զանգվածաբար կրճատում է աշխատողներին Ռուսաստանում, իսկ մենեջերներին արտասահմանում աշխատանք է առաջարկում»,- հաղորդում է  Mash ը։

Ինչպես պատմում են Zara-ի աշխատակիցները, իրենց հրավիրել են գրասենյակ և առաջարկել են հեռանալ` կողմերի համաձայնությամբ։ Իսպանական ռիթեյլերի թիմի անդամներին աշխատանքից հեռացնելուց հետո հինգ աշխատավարձ են խոստացել: Բրենդի որոշ մենեջերների աշխատանք է առաջարկվել Բելառուսում և արևմտյան երկրներում, օրինակ՝ Ամստերդամում։

Ավելի վաղ «Իզվեստիա» թերթը հայտնել էր, որ մոսկովյան առևտրի կենտրոնները խզում են վարձակալության պայմանագրերը Zara-ի սեփականատիրոջ հետ։

Կիսվեք այս հոդվածով