Team-ը գործարկել է ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին

1 Min Read

Team Telecom Armenia-ն գործարկել է Հայաստանի համար ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին, որը կդիվերսիֆիկացնի երկիր մուտք գործող ենթակառուցվածքները՝ բարձրացնելով ինտերնետի անվտանգության մակարդակը։

Ավելի քան 1 Տբ/վ թողունակությամբ նոր կապուղին Հայաստանը Եվրոպայի ամենամեծ տվյալների փոխանակման կենտրոնին՝ Ֆրանկֆուրտին է կապելու Վրաստանով և Ռուսաստանով՝ այլընտրանքային դառնալով արդեն գործող Վրաստան-Սոֆիա կապուղուն, որն անցնում է Սև ծովի հատակով:

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք զգալիորեն բարելավել ենք Հայաստանում գործող մագիստրալ ենթակառուցվածքները` նվազագույնի հասցնելով վթարների քանակը, սակայն երկրից դուրս դրանք միևնույն է մնում են անվերահսկելի: Շահագործելով նոր կապուղիներ՝ մենք կանխում ենք միջազգային վթարների դեպքում ինտերնետ հասանելիության խնդիրը և ունենում ռեզերվային ևս մեկ ուղի` բարձրացնելով ինտերնետի հուսալիության ու տեղեկատվական անվտանգության մակարդակը»,-ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։


Ինչպիսին էր Թիմային 2023-ը․Team Telecom Armenia-ն ամփոփել է իրականացրած ծրագրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Մինչ այս ընկերությունն օգտվում էր Վրաստանից և Իրանից եկող կապուղիներից։

Հիշեցնենք, որ Team-ի շնորհիվ Հայաստանը դարձել է նաև ինտերնետի արտահանման տարանցիկ երկիր Մերձավոր Արևելքի 5 երկրների համար։


Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին


 

TAGGED:
Share This Article
1 Comment