2022 թ.-ի օգոստոս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

1 Min Read

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է  2022 թ.-ի օգոստոս ամսվա տվյալները։

Հայաստանի ֆոնդային բորսայում  օգոստոսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 28.3 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը օգոստոսին կազմել է ավելի քան 4.3  մլրդ ՀՀ դրամ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 43 գործարք։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի օգոստոս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 456.5 մլրդ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 3.3 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 252 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 111։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 3.2 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ.-ի օգոստոսի համապատասխան ցուցանիշը մոտ 23%-ով։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 69.4 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է  ավելի քան 65%-ով՝ հասնելով 265 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 358 գործարք։

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել  **@am*.am հասցեին։

 

 

 

 

 

 

Share This Article
1 Comment