ԱՄՆ-ը հերթական ներդրումը կանի՝ նվազեցնելու կախվածությունը օտարերկրյա արտադրությունից. Reuters

2 Min Read

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը նախատեսում է $162 մլն -ի դրամաշնորհ տալ  Microchip Technology-ին՝ նպատակ ունենալով խթանել կիսահաղորդիչների և միկրոկառավարիչների արտադրությունը երկրի ներսում. դրանք առանցքային նշանակություն ունեն սպառողական և ռազմական արդյունաբերության ոլորտների համար,- հայտնում է Reuters-ը:

Այս գումարները թույլ կտան Microchip-ին արտադրություն կազմակերպել ԱՄՆ-ի երկու գործարաններում։ Այս արտադրանքը կարևոր է ավտոմնեքենաների, ինքնաթիռների, լվացքի մեքենաների, բջջային հեռախոսների և էլեկտրական այլ սարքավորանքի աշխատանքի համար։


ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն և «Ֆասթ Բանկ». ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այս գործողություններն իրականացվում են այն քաղաքականության համատեքստում, որ ԱՄՆ իշխանությունները, որոշել են չիպերի արտադրությունը տեղափոխել ԱՄՆ, օրինակ Չինաստանից։ Այս հատկացումները երկրորդն են, որոնք արվում են «Չիպեր ամերիկայի համար» $52,7 մլրդ արժողությամբ ծրագրի շրջանակներում։ Առաջին հատկացումը՝ $35 մլն-ի չափով  պատկանում է BAE Systems -ին։

Իսկ Microchip Technology-ի ֆինանսավորումը բաղկացած է երկու խոշոր հատվածից՝ $90 մլն Կոլորադոյում, և $72 մլն Օրեգոն-ում արտադրության ընլայնման համար, ինչը կօգնի նվազեցնել կախվածությունը օտարերկրյա արտադրությունից:

Հայտարարության մեջ Microchip-ի գործադիր տնօրեն Գանեշ Մուրթին ողջունել է այս դրամական մրցանակը՝ որակելով այն որպես «ուղիղ ներդրում՝ ուժեղացնելու ազգային և տնտեսական անվտանգությունը»:

Նշվում է, որ այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Microchip-ը 2023թ-ի սկզբին հայտարարեց, որ նպատակ ունի  $800 մլն-ի ներդրումներ իրականացնել Օրեգոնում գտնվող սեփական գործարանում կիսահաղորդիչների արտադրությունը եռապատկելու նպատակով։


Որ երկրում է Honda-ն պլանավորում կառուցել էլեկտրոմոբիլների արտադրության գործարանը


 

TAGGED:
Share This Article