Ինտերնետ հասանելիության ծառայությունները շարունակում են ապահովել հեռահաղորդակցության ոլորտի հիմնական հասույթը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

2026 թ. հուլիսի 1-ից գործարկվելիք նոր կարգի համաձայն՝ ոչ որակյալ ինտերնետ ծառայությունների մատուցման դեպքում բաժանորդները կստանան փոխհատուցում։   Նոր կարգի համաձայն՝ սպառողները կունենան հնարավորություն պահանջել փոխհատուցում անորակ ծառայության համար, ստանալ հստակ տեղեկատվություն իրենց ինտերնետի իրական արագության մասին, ստուգել, թե արդյոք ստացվող արագությունը համապատասխանում է պայմանագրով սահմանված նվազագույն արագությանը։ Նկատենք, որ ծառայությունների մատուցման մյուս ոլորտներում ևս պետք է լինեն վերահսկման մեխանիզմներ, որըոնք թույլ կտան պահպանել ոլորտային բարձր չափանիշներ և պաշտպանել սպառողների շահերը։



Մինչ որոշման նախագիծը գործողության մեջ դնելը, հեռահաղորդակցության ոլորտում շարունակվում է հսկայական հասույթի ձևավորումը, որը 2025թ, հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․9%-ով՝ կազմելով ֏118,224.4 մլն։

Կառուցվածքը հետևյալն է․

Նկատենք, որ վերոնշյալ հասույթի ծավալների մոտ 54%-ը ձևավորվում է ինտերնետ հասանելիության ենթաոլորտի օգնությամբ։ 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ինտերնետ հասանելիության մասով ձևավորված հասույթի ծավալներն աճել են 4․5%-ով։

Հեռահաղորդակցության ոլորտի հասույթի մոտ 27%-ը ստացվել է բջջային ծառայությունների մատուցումից. ծավալները 2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2․9%-ով։ Հեռահաղորդակցության ոլորտում գործունեությունից ստացված հասույթի մոտ 12%-ը պատկանում է այլ ծառայություններին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով