Որ երկրում է Honda-ն պլանավորում կառուցել էլեկտրոմոբիլների արտադրության գործարանը

9 Հունվարի, 2024
1 Min Read
Որ երկրում է Honda-ն պլանավորում կառուցել էլեկտրոմոբիլների արտադրության գործարանը

Honda-ն դիտարկում է Կանադայում էլեկտրոմոբիլների արտադրության գործարան հիմնելու տարբերակը, որի համար կպահանջվի շուրջ $13,83 մլրդ-ի ներդրում,- հայտնում է Reuters-ը: Նկատենք, որ գործարանը նաև ունենալու է սեփական ակումուլյատորների արտադրություն։ Նշվում է, որ Honda-ի այս քայլը կարող է դառնալ ընկերության խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկը

Իր հերթին Կանադայի արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ ճապոնական ներդրումների ներգրավումը խոսում է Կանադայի որակյալ աշխատուժի և արդյունաբերության հզոր ուժի մասին, և որ Կանադան ունի էկոլոգիական մաքուր ապրանքների հուսալի մատակարարի  և էլեկտրոմոբիլների շուկայում առաջատարի համբավ։


Cadillac-ը ներկայացրել է իր էլեկտրական նոր ամենագնացը. Հայտնի է վաճառքի գինը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Նկատենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Honda-ն քննարկում է գործարանի տեղակայման տարբեր վայրեր, այդ թվում և ներկայումս Օնտարիոյում գտնվող սեփական մեքենաշինական գործարանին հարակից տարածքը։ Նախկնական տվյալներով՝ որոշման ընդունման պարագայում գործարանը կսկսի աշխատանքները արդեն 2028թ-ից։

Honda-ն արդեն պլանավորում է էլեկտրոմոբիլների արտադրություն և վաճառք Հյուսիսային Ամերիկայում իր Honda e:Architecture-ի շրջանակներում։

Դեռ 2022թ-ին Honda-ն հայտարարեց, որ LG Energy Solution ընկերության հետ ԱՄՆ-ի Օհայո նահանգում հիմնելու են համատեղ գործարան, որտեղ կարտադրվեն $4,4 մլրդ  արժողությամբ լիցքավորվող մարտկոցներ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
2 Comments