BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
ԱՄՆ խոշոր ընկերություններում զանգվածային կրճատումներ են
27 Հունվարի, 2023
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
ՊԵԿ-ի և «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության միջև կնքվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր
27 Հունվարի, 2023
Համագործակցության նոր ձևաչափ ՀԲՄ և ՀՊՏՀ միջև․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Համագործակցության նոր ձևաչափ ՀԲՄ և ՀՊՏՀ միջև․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
27 Հունվարի, 2023
Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում
Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ռեկորդային անկում են գրանցում
27 Հունվարի, 2023
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
Նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում
27 Հունվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
  • Русский
Վերնագիր: Արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում. Ամերիաբանկի նոր մրցանակը
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
  • Русский
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Բանկեր > Արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում. Ամերիաբանկի նոր մրցանակը
Բանկեր

Արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում. Ամերիաբանկի նոր մրցանակը

28 Դեկտեմբերի, 2022
Թարմացվել է 2022/12/28 at 6:50 ե.
Կիսվել
2 Min Read
Արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում. Ամերիաբանկի նոր մրցանակը
ԿԻՍՎԵԼ

Global Finance ամսագիրը հրապարակել է արտարժույթ փոխարկող աշխարհի լավագույն բանկերի իր ամենամյա ցանկը, որտեղ Ամերիաբանկը ճանաչել է 2023 թվականի արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում։

Հաղթողներն ընտրվել են` հաշվի առնելով գործարքների ծավալը, շուկայում մասնաբաժինը, համաշխարհային ծածկույթը, հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային փոխարժեքները և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Global Finance ամսագրի կողմից կարևորվել են նաև բանկերի ներկայացրած տվյալները, ինչպես նաև ոլորտի վերլուծաբանների, ընկերությունների ղեկավարների և ՏՏ ոլորտի փորձագետների կարծիքները:

«Վերջին չորս տասնամյակի համար գնաճի աննախադեպ տեմպը կտրուկ ավելացրել է արտարժույթի շուկայի անկայունությունը։ Արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն գործընկերոջ ընտրությունն այժմ, առավել քան երբևէ, կարևոր է», – նշել է Global Finance ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն: «Այս մրցանակը շնորհվում է այն բանկերին, որոնց արտարժութային գործառնություններ իրականացնող ստորաբաժանումներն այս փոփոխվող շրջանում իրենց հաճախորդների համար ապահովել են ճիշտ ուղղորդում և արդյունավետություն»:

«Մենք շատ ուրախ ենք ստանալ այս մրցանակը, որը վկայում է մեր բարձր արդյունավետության, արտարժութային շուկայում պրոակտիվ դերակատարման և գրանցած զգալի աճի մասին: Սա նաև մեր` արտարժութային գործունեությունն ընդլայնելու և բարելավելու շարունակական ջանքերի, հաճախորդներին արտարժույթի փոխարկման լավագույն լուծումներ տրամադրելու ձգտման ճանաչումն է»,- նշել է Ամերիաբանկի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

«Արտարժույթ փոխարկող լավագույն բանկ» մրցանակը վերջին համալրումն է 2022 թվականին Ամերիաբանկին տրված մրցանակների տպավորիչ ցանկում: Ավելի վաղ Ամերիաբանկը միջազգային առաջատար երեք ամսագրերի` Global Finance-ի, Euromoney-ի և The Banker-ի կողմից ճանաչվել էր  տարվա«Լավագույն բանկը»  Հայաստանում: Այս առթիվ Բանկը մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Այն նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:

 

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:
Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։
Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

 

 

You Might Also Like

💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Հունվարի 27, 2023

Իլոն Մասկի կարողությունը երկու օրում աճել է 11 միլիարդ դոլարով

Լրագրողները հայտնել են արքայազն Հարրիի՝ գրքի վաճառքից ստացած գումարի չափը

Իդրամը՝ «Այբ»-ի մրցույթների գործընկեր

«Ավատար»-ը միջազգային կինովարձույթում առաջ կանցնի «Վրիժառուները․ Անվերջության պատերազմ»-ից

TAGGED: Թոփ
vard.grigoryan 28 Դեկտեմբերի, 2022
Կիսվեք այս հոդվածով
Facebook TwitterEmail Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad imageAd image

Կարդացեք նաև

💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Հունվարի 27, 2023
ՏեսանյութերՓոխարժեք

💱 Տարադրամի և կրիպտոարժույթի փոխարժեք — Հունվարի 27, 2023

27 Հունվարի, 2023
Իլոն Մասկի կարողությունը երկու օրում աճել է 11 միլիարդ դոլարով
ԲիզնեսԼրահոս

Իլոն Մասկի կարողությունը երկու օրում աճել է 11 միլիարդ դոլարով

24 Հունվարի, 2023
Լրագրողները հայտնել են արքայազն Հարրիի՝ գրքի վաճառքից ստացած գումարի չափը
ԲիզնեսՄիջազգային

Լրագրողները հայտնել են արքայազն Հարրիի՝ գրքի վաճառքից ստացած գումարի չափը

23 Հունվարի, 2023
Իդրամը՝ «Այբ»-ի մրցույթների գործընկեր
ԲանկերՏեսանյութեր

Իդրամը՝ «Այբ»-ի մրցույթների գործընկեր

17 Հունվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
  • Русский
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը