ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են 2 տրլն 43․3 մլրդ դրամ. Պապոյան

1 Min Read

2023 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 2 տրլն 43․3 մլրդ դրամ, ինչը 82.8 մլրդ դրամով կամ 4․2 %-ով ավելի է 2022 թ. համապատասխան ցուցանիշից:

Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը

«2023 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր է փոխանցվել 1 տրլն 459 մլրդ դրամ, ինչը 469․2 մլրդ դրամով կամ 47․4 %-ով ավելի է 2022 թ. համապատասխան ցուցանիշից։ 2023 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 584․4 մլրդ դրամ, ինչը 386,3 մլրդ դրամով կամ 39․8%-ով պակաս է 2022 թ. համապատասխան ցուցանիշից»,- գրել է նա։

 

Share This Article