GIZ-ը և KFW բանկը Հայաստանում տեղական գրասենյակներ կբացեն

1 Min Read

Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և KFW բանկը տեղական գրասենյակներ կհիմնեն Հայաստանում։ Որոշման նախագիծն այսօր  ընդունվեց Կառավարության նիստում։

«Համաձայնագրով նախատեսվում է, որ GIZ-ի գրասենյակը կաջակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետության անունից տեխնիկական համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերի կատարմանն ու կառավարմանը և կներկայացնի GIZ-ը Հայաստանում: Գրասենյակը կարող է կատարել նաև նախատեսված ծրագրերից դուրս մասնագիտական և վարչարարական այլ գործառույթներ, ինչպես նաև երկրին առնչվող և տարածաշրջանային բնույթի հանձնարարություններ։
Համաձայնագրով նախատեսվում է, որ KFW-ի գրասենյակը գործընկեր պետությանը և կատարող գործընկեր կազմակերպություններին կօգնի նախապատրաստել և իրականացնել ֆինանսական համագործակցության շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից խրախուսվող ծրագրերը և կներկայացնի KFW-ն Հայաստանում: Բանկի գրասենյակը կարող է կատարել նաև նախատեսված ծրագրերից դուրս մասնագիտական և վարչարարական այլ գործառույթներ, ինչպես նաև երկրին առնչվող և տարածաշրջանային բնույթի հանձնարարականներ, որոնք կապված են այդ ծրագրերի հետ»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ։

Գրասենյակի հիմնման ու պահպանման ծախսերն, ինչպես նաև անձնակազմի ներգրավման ծախսերն իրականացնելու է գերմանական կողմը։

TAGGED:
Share This Article