Էներգիայի և պարենի թանկացման պատճառով խուճապի մատնված եվրոպական երկրները կարող են Կիևին դավաճանական հարված հասցնել արդեն ձմռանը, գրում է The Guardian-ի մեկնաբան Սայմոն Թիսդալը:
Նրա կարծիքով, հակամարտության շուրջ հանրային վրդովմունքն իր տեղը զիջում է սեփական բարեկեցության հետ կապված անհանգստությանը:
Թիսդալը նշել է, որ ինչ-որ պահի ԵՄ-ը, Եվրոպայի տնտեսական ցավը մեղմելու համար, կարող է ստիպել Կիևին ստորագրել Ռուսաստանի հետ ժամանակավոր խաղաղության պայմանագիր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Global Time-ը հայտնել էր, որ Արևմուտքի հավաստիացումները, թե եվրոպացիների բոլոր անախորժությունները Ռուսաստանից և Չինաստանից են, կորցնում են ուժը ուկրաինական իրադարձությունների և այդ ամենին Ամերիկյան մասնակցության ֆոնին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում