Աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որոնք, ի վերջո, հանգեցնելու են բազմամյա տնտեսական հարաբերությունների ապամոնտաժմանը և նոր հարաբերությունների ձևավորմանը։ Անշուշտ, այս գործընթացը տարիներ կպահանջի։ Բացի այդ կլինեն գործոններ, որոնք հին համակարգը կփորձեն վերակենդանացնել։
Այս խառը ժամանակներում հետաքրքիր վարքագիծ ունի Հայաստանի տնտեսությունը, հատկապես մեր բանկային համակարգը և մեր ազգային արժույթը՝ դրամը։ Վերջինս բավականին ամուր է, իսկ բազմաթիվ այլ երկրներում ազգային արժույթը կորցնում է դիրքը՝ բավականին արժեզրկվելով ԱՄՆ դոլարի նկատմամբ։
Կսահմանվեն «Ազատ տնտեսական գոտիների» տարածքում թույլատրելի գործունեության տեսակները. որոշում
Սեփական արժույթի արժեզրկմանն են բախվել այնպիսի տնտեսությամբ երկրները, որոնց հետ Հայաստանը նույնիսկ մրցակցել չի կարող։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, 2023թ-ի ամենաարժեզրկված արժույթը լիբանանյան ֆունտն է․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ին լիբանանյան ֆունտը ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է մոտ 90%-ով։
Մեզ բարեկամ Լիբանանի արժույթի արժեզրկումը նորություն չէ և պայմանավորված է երկրին բաժին ընկած տնտեսական մի քանի ցնցումներով։ Երկրի իշխանությունների անհետևողական քաղաքականության, երկրի ներսում և դրսում պահպանվող լարվածության արդյունքում Լիբանանի տնտեսությունը, կարելի է ասել, հոգեվարքում է։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում Մերձավոր Արևելքում ստեղծված բարդ իրավիճակով և հնարավոր Լիբանան-Իսրայել հակամարտությամբ։
Արժույթի արժեզրկմամբ երկրորդ տեղում է Արգենտինան՝ 78%։ Այս երկրում տեղի է ունեցել պոպուլիստական ուժերի հաղթանակ վերջին նախագահական ընտրություններում։ Սա պատահական արդյունք չէ, որ իշխանության են եկել մարդիկ, որոնք պատրաստ են չեզոքացնել սեփական երկրի կենտրոնական բանկը, և ազգային արժույթը փոխարինել ԱՄՆ դոլարով։
Պոպուլիստների իշխանության գալը պամանավորված է նրանով, որ ավանդական ուժերը չկարողացան ամրապնդել տնտեսությունը և ապահովել երկրի զարգացման կայունությունը, ինչպես նաև նվազեցնել գնաճի ներկայիս տեմպերը։ Ինչպես տեսնում ենք, մյուս երկրներում արտարժույթի արժեզրկման տեմպերն էական զիջում են առաջատարներին։
Հատկանշական է, որ ցուցակի վերջին տեղում է թուրքական լիրան, որը արժեզրկվել է 36%։ Այս երկրում ևս կան ներքին լուրջ տնտեսական խնդիրներ, որոնք լուծելու անկարողությունը ոճրագործ Էրդողանի ռեժիմին դրդում է ճնշել կամ հարձակում գործել հարևան երկրների նկատմամբ: Հայաստանից պահանջել այպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը ըստ թուրք-ադրբեջանական եղբայրության, ներառված է Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան խաղաղության համաձայնագրի 9-րդ կետում, ինչը ենթադրում է տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիների վերաբացում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում