Տարբերություն չկա՝ բյուջեի փողն են գողանում, թե՝ համայնքային հողը․ Ավինյան

1 Min Read

Մյասնիկյան պողոտայում առկա է շուրջ 25 հա կանաչապատման ենթակա տարածք:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Առկա են հողազավթման դեպքեր, 8 ընտանիք է ապրում այդտեղ: Ի զորու ենք թե՛ սանիտարական, թե՛ ոռոգման աշխատանքներ իրականացնել: Ծառատունկը հնարավոր կլինի իրականացնել կա՛մ աշնանը, կա՛մ հաջորդ տարվա գարնանը»,- նշել է Բեգոյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան էլ ասել է, որ զավթված տարածքների դարաշրջանն արդեն ավարտվել է:

 «Այլևս չենք հանդուրժելու բախչաներ, քոլիկներ և ապօրինի այլ շինություններ: Ինձ համար տարբերություն չկա՝ համայնքային բյուջեից են փող գողանում, թե՝ համայնքային հողերից»,- ասել է նա։

Share This Article