Դոնալդ Թրամփն այժմ զբաղվում է Աստվածաշնչի վաճառքով, — գրում է Usatoday-ը:
Թրամփը հայտարարել է երգիչ Լի Գրինվուդի հետ նոր համագործակցության մասին, որն առավել հայտնի է իր «God Bless the USA» երգով։ Զույգը վաճառում է Աստվածաշնչի հատուկ տարբերակը 59.99 դոլարով, որը կոչվում է «Աստված օրհնի ԱՄՆ Աստվածաշունչը»:
«Մենք պիտի ստիպենք Ամերիային նորից աղոթել: Բոլոր ամերիկացիներն իրենց տանը պետք է Աստվածաշունչ ունենան: Դա իմ սիրելի գիրքն է»,-ասել է Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում:
Հայտարարությունն արվել է այն պահին, երբ Թրամփը հայտնվել էր դատական քաշքշուկների մեջ, ինչի արդյունքում, ըստ տեղեկությունների, նա մնացել է առանց կանխիկ գումարի: Վերջերս նա 91 միլիոն դոլարի գրավ էր դրել, որպեսզի բողոքարկեր դատավորի որոշումը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Աստվածաշնչի այս տարբերակը և ի՞նչ կապ ունի 1980-ականների երգի հետ
Դոնալդ Թրամփը 60 դոլար արժողությամբ Աստվածաշունչ է վաճառում, քանի որ նա միջոցներ է փնտրում քարոզարշավի համար:
«Աստված օրհնի ԱՄՆ Աստվածաշունչը» քրիստոնեական Աստվածաշնչի մի տարբերակ է, որը «ներշնչված է Լի Գրինվուդի «Աստված օրհնի ԱՄՆ-ին» հայրենասիրական օրհներգից, ասված է God Bless The USA Bible-ի պաշտոնական կայքում։
Կայքում նշված է, որ հաճախորդները պետք է սպասեն չորսից վեց շաբաթ առաքման համար:
Մելվին Լի Գրինվուդը ամերիկացի երգիչ-երգահան է։ Նա թողարկել է ավելի քան 20 խոշոր ալբոմներ, սակայն առավել հայտնի է 1984 թվականին նկարահանված իր «God Bless the USA» հայրենասիրական երգով:
Գրինվուդը հանդիսանում է որպես պահպանողական հանրապետական և քրիստոնյա: Նրա երգը հաճախ օգտագործվում էր քաղաքական հանրահավաքներում և հանրապետականների համագումարներում: Այն օգտագործվել է Ջորջ Բուշի և վերջերս նաև Դոնալդ Թրամփի արշավներում։
Մանրամասներում նշվում է, որ պարզ չէ, թե ով է նոր տարբերակի հրատարակիչը: