Վախենում եմ ասեմ՝ գնանք տեսնենք՝ ինչ գույք ենք ձեռք բերել․ Փաշինյանը հորդորեց որակի ստանդարտներին ուշադիր լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ կառավարության նիստի ժամանակ անդրադարձ է եղել դպրոցաշինության որակին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ որակի ստանդարտի հետ կապված խնդիրների մասով պետք է աշխատանք տարվի: Փաշինյանին զեկուցվել է, որ որոշ տեղերում այդ մասով խնդիրներ արձանագրվում են: Անգամ լինում է, որ որոշում է կայացվում ապամոնտաժել կառույցը: Նմանատիպ խնդիր է արձանագրվել, օրինակ, Գեղարքունիքի մարզի Շատջրեքի դպրոցում, որտեղ մասնաշենք է ապամոնտաժվել:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ որակի վերահսկողության առումով ակտիվ աշխատանք է տարվում:

«Հիմնական աշխատանքները գնում են առանց լուրջ խնդիրների, բայց որոշ տեղերում արձանագրվում են»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

TAGGED:
Share This Article