Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան վերահաստատել են ISO 27001 և ISO 9001 հավաստագրերը

30 Սեպտեմբերի, 2022
2 Min Read
Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան վերահաստատել են ISO 27001 և ISO 9001 հավաստագրերը

AMX-ը (Հայաստանի ֆոնդային բորսան  և Կենտրոնական դեպոզիտարիան) հաջողությամբ վերահաստատել են ISO 27001:2015՝ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի և ISO 9001:2013` որակի կառավարման համակարգի ստանդարտներին համապատասխանության հավաստագրերը։

ISO 27001 և ISO 9001 ստանդարտներին համապատասխանությունը վկայում են այն մասին, որ AMX-ը գործընկերներին և հաճախորդներին նոր լուծումներ ու ծառայություններ մատուցելիս, ապահովում են որակի և տեղեկատվության անվտանգության պահպանումը: Ծառայությունների ցանկը մեծ է՝ ցուցակում, ֆինանսական գործիքների առևտուր, գործարքների վերջնահաշվարկ, ակտիվների պահառություն, ռեեստրի վարում, կուտակային կենսաթոշակային համակարգի ադմինիստրավորում և այլն։

Ներդրողներին և ֆինանսական շուկային տրամադրվող ծառայություններն ու լուծումները մշակվում են՝ բորսայի ու դեպոզիտարիայի գործընկերների ու հաճախորդների պահանջները հաշվի առնելով։

AMX-ը հավատարիմ է մնում իր որդեգրած արժեքներին, այսպիսով, էապես ամրապնդելով դիրքերը Հայաստանի և միջազգային ֆինանսական համակարգերում:

AMX-ն առաջին անգամ հավաստագրում է անցել 2019 թվականին, և դրանից հետո հաջողությամբ անցել ամենամյա հսկողական աուդիտները` հաստատելով իր համապատասխանությունը ISO 27001:2015 և 9001:2013 միջազգային ստանդարտներին: 

Հավաստագրման գործընթացին մասնակցել են ու իրենց ներդրումն են ունեցել բորսայի ու դեպոզիտարիայի բոլոր աշխատակիցները։ AMX ամբողջ թիմը իր բոլոր գործընթացներում որդեգրել է ISO 27001 և 9001 միջազգային ստանդարտներին համապատասխան պահանջները և մնում է հավատարիմ այդ աշխատելաոճին և սկզբունքներին։ 

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։ 

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մասին

Կենտրոնական դեպոզիտարիան 1996 թվականից ի վեր օգտագործում է լավագույն տեխնոլոգիաները՝ իր գործընկերներին ապահովելով համաշխարհային ստանդարտներին համապատասխան որակ։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել  **@am*.am հասցեին։

Կիսվեք այս հոդվածով
2 Comments