2024-ին սոցապահովության նպաստների տրամադրմանը կուղղվի պետբյուջեի ծախսերի 5․4%-ը

1 Min Read
ՀՀ Կառավարությունը նախատեսում է 2024 թվականին սոցիալական ապահովության նպաստների տրամադրմանն ուղղել 173 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 5․4%-ը։
Սոցիալական ապահովության նպաստների տրամադրման համար նախատեսված ծախսերի շուրջ 27%-ը կամ 46 միլիարդ դրամ հատկացվելու է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների տրամադրմանը՝ նպաստներով ապահովելով 105994 անձի։
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների տրամադրմանը նախատեսվում է ուղղել ավելի քան 31 միլիարդ դրամ՝ նպաստով ապահովելով 66849 ընտանիքի։
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների տրամադրման համար պետությունը կծախսի շուրջ 29 միլիարդ դրամ՝ նպաստով ապահովելով 66372 շահառուի։
Share This Article
4 Comments