Ի՞նչ զարգացումներ են սպասվում ՀՀ բանկային համակարգում 2024թ-ին

2 Min Read

Բանկային համակարգը շարունակում է իր վրա կրել նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը։ Դրա արդյունքում զգալի ձևափոխվում են ավանդական բանկինգի բազմաթիվ գործառույթներ։

Այս տեղաշարժերը զգալի են լինելու աշխարհի նույնիսկ ամենահեռավոր անկյունում գտնվող ամենափոքրիկ երկրում։ Նկարագրված միտումները կշարունակվեն նաև 2024թ-ին։

Ընթերցողներին հետաքրքիր կլինի ուսումնասիրել բանկային համակարգի ռիսկայնության աստիճանը, որը տրվել է S&P Global Ratings-ի`բանկերին վերաբերող կանխատեսումներում․

Հաշվարկները ցույց են տվել, որ 2023թ-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ռիսկայնության ցուցանիշը հաստատվել է 8 բալ մակարդակում։ Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ  ցուցանիշը տատանվում է 0-10 միջակայքում։

Որքան փաստացի մակարդակը մոտ է զրոյի, այնքան ռիսկայնության աստիճանը նվազում է, ճիշտ  է նաև հակառակը։

Մեր հեռու-մոտիկ բարեկամներից և հարևաններից  Ռուսաստանը և Իրանը ներառված չեն ռեյտինգավորման ցուցակում։ Վրաստանում բանկային համակարգի ռիսկայնության աստիճանը կազմել է 7 բալ, իսկ Ադրբեջանում՝ 10 բալ։


Կրճատումներ՝ աշխարհի խոշոր բանկերում․ տարեսկզբից բանկերը աշխատանքից ազատել են ավելի քան 60 000 աշխատակիցների


Կանխատեսումներ են արվում նաև ՀՀ բանկային համակարգի երեք առանցքային ցուցանիշների մասով․

Փորձագետները կարծում են, որ 2024թ-ին ՀՀ բանկային համակարգում տրված վարկերի աճը միջինում կկազմի 12%, որը կնվազի 3 տոկոսային կետով 2023թ-ի համեմատ։ 2024թ-ին չաշխատող վարկեր/ընդհանուր վարկեր հարաբերակցության մակարդակը 2023թ-ի համեմատ կաճի 0,1 տոկոսային կետով՝ կազմելով՝ 3,2 %։ Դիտարկվում է նաև եկամտաբերությունն ըստ ակտիվների, որի մակադրակը 2024թ-ին կկազմի  2%, որը կնվազի 2023թ-ի համեմատ 1 տոկոսային կետով։   

TAGGED:
Share This Article