1,5 տրիլիոնի կորուստ. քովիդի մարումը ձեռնտու չէր մի շարք խոշորագույն ընկերությունների համար

2 Min Read

Այն 50 խոշորագույն ընկերությունները, որոնք մեծ շահույթ էին ստանում են կորոնավիրուսային համաճարակի ընթացքում, 2020 թվականի վերջից կորցրել են մոտավորապես 1,5 տրիլիոն դոլար, ինչը կազմում է նրանց ընդհանուր շուկայական արժեքի մոտ մեկ երրորդը. գրում է Financial Times-ը։

Zoom-ը, որի բաժնետոմսերը 2020 թվականին աճել են 765%-ով, կրել է ամենամեծ կորուստը։ Աճը պայմանավորված էր ընկերությունների` հեռավար աշխատանքի անցնելու հետ։ Համաճարակի թուլացումից և ավարտից հետո աշխատակիցները վերադարձան գրասենյակներ և պահանջարկը կտրուկ ընկավ։ 2020 թվականի վերջից ընկերության բաժնետոմսերը նվազել են մոտ 80%-ով, ինչը համարժեք է շուկայում 77 մլրդ դոլարի կորստի։

Մարզական հեծանիվներ արտադրող Peloton-ը խոշոր վաճառքներ ունեցավ, քանի որ 2020 թվականին տնային մարզումների նկատմամբ պահանջարկը մեծացավ, սակայն նրա բաժնետոմսերը տարեվերջից ի վեր ընկել են ավելի քան 97 տոկոսով (մոտ 43 միլիարդ դոլար): Այժմ ընկերությունը նախատեսում է կրճատել ծախսերը՝ աշխատանքից հեռացնելով իր աշխատակիցների 15%-ին:

Տոկոսային առումով ամենաշատն աճել է Tesla-ն, որի շուկայական արժեքը բարձրացել է 787%-ով՝ հասնելով 669 մլրդ դոլարի։

Կորուստներ են կրել նաև Shopify-ը, JD.com-ը և Chewy-ը, Singapore’s Sea Group-ը և դեղագործական ընկերությունները, ներառյալ Moderna-ն, Pfizer-ը և AstraZeneca-ն, որոնք հայտարարել են, որ կդադարեցնեն COVID-19-ի դեմ պատվաստանյութի վաճառքբ ամբողջ աշխարհում՝ պահանջարկի բացակայության պատճառով:

Կորուստների մասշտաբները բացատրվում են նրանով, որ կարանտինով պայմանավորված սպառողական միտումները այնքան երկար չտեւեցին, որքան սպասվում էր։ «Որոշ ընկերություններ կարող են մտածել, որ այդ ցնցումը երկարաժամկետ կլինի: Այժմ նրանք բախվել են ցավալի իրականությանը»,- ասում է TS Lombard-ի ԱՄՆ գլխավոր տնտեսագետ Սթիվեն Բլիցը:

2020 թվականի 50 խոշորագույն կորպորատիվ առաջնորդներից միայն յոթը նվազագույն կորուստներ ունեցան ՝ չինական BYD ավտոարտադրողը, կիբերանվտանգության CrowdStrike ընկերությունը, ծրագրային ապահովման մշակողները՝ The Trade Desk և Datadog, հեռահաղորդակցության օպերատոր T-Mobile, չինական տեխնոլոգիական ընկերությունը CATL և լատինաամերիկյան առցանց շուկան Mercado Libre:

TAGGED:
Share This Article