Ռուսական ևս մեկ բանկ հայտնվեց ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում

1 Min Read

Ռուսական Expobank-ը ներառվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։ Բացի այդ, ցուցակում ընդգրկվել են «Մետալուրգ» վարկային կազմակերպությունը և «Սիգնալ» անգլիական գործիքաշինական ասոցիացիան։

Ընդհանուր առմամբ, ըստ գործակալության, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 150 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են «Ռուսաստանի ռազմարդյունաբերական բազայի մատակարարման մեջ»։

Բացի այդ, սահմանափակումների տակ են հայտնվել ռուս գործարար Վլադիսլավ Սվիբլովը և Highland Gold ընկերությունը։

Կանադան ևս ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով 30 ֆիզիկական անձի։

Ավելի վաղ ԱՄՆ-ն ահաբեկչության և կիբերհանցագործության դեմ պայքարի համար պատժամիջոցների ցուցակում ավելացրել էր 6 ֆիզիկական և 9 իրավաբանական անձ, այդ թվում՝ Ռուսաստանից։


ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել մի շարք անձանց և ֆինանսական կառույցների նկատմամբ

Կիսվեք այս հոդվածով