Երևանի որոշ հատվածներում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը

20 Հոկտեմբերի, 2023
0 Min Read
Երևանի որոշ հատվածներում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը

Կից ներկայացվող սխեմայի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Արգելքը կգործի առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00:

Ճանապարհային նշաններին չենթարկվելն առաջացնում է տուգանք 5000 ՀՀ դրամի չափով, համաձայն «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 124-րդ հոդվածի:

 

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն