Արգելվել է Բրազիլիայից ՀՀ ներմուծել թռչնամիս, խոզի միս և այլ սննդամթերքներ

0 Min Read

Նոյեմբերի 24-ից 28-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․

Բրազիլիայից թռչնամիս՝ 64 000 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

Բրազիլիայից խոշոր եղջերավոր կենդանու (ԽԵԿ) ենթամթերք՝ 22509 01 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

Բրազիլիայից խոզի միս՝ 5 0976 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

Իրանից կերակրի աղ յոդացված՝ 1 325 կգ, յոդի զանգվածամաս ցուցանիշով։

Կիսվեք այս հոդվածով