Պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն կտրամադրվի ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։

1 Min Read
Միջոցառման նպատակն է շահառուների համար ստեղծել ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիություն առանց լրացուցիչ ծախսերի իրականացման, մասնավորապես՝ ճանապարհների, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման միջոցով։
Պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման միջոցով աջակցություն կտրամադրվի ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։
Կառավարության կողմից կառուցվող ենթակառուցվածքի արժեքը չի կարող գերազանցել՝
  • մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 10 %
  • 500 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 %։
Share This Article