Ռուսաստանում առաջին անգամ գործազրկությունը նվազել է 3%-ով

1 Min Read

Ռուսաստանում 2023 թվականի հոկտեմբերին գործազրկության մակարդակը կազմել է աշխատուժի 2.9%-ը, – հայտնում է РБК-ն։

Սա նոր մակարդակ է Ռուսաստանի պատմության մեջ 1990-ականներից ի վեր: Նախորդ երեք ամիսների ընթացքում այս ցուցանիշը պահպանվել է շուրջ 3%-ի սահմաններում:

Հոկտեմբերին մոտ 2.2 մլն մարդ համարվել է գործազուրկ (այսինքն՝ չունի աշխատանք կամ եկամտաբեր աշխատանք, բայց փնտրում է աշխատանք և պատրաստ է անմիջապես սկսել)՝ սեպտեմբերի 2.3 միլիոնի համեմատ:

Միաժամանակ, մեկ տարի առաջվա մակարդակի համեմատ գործազուրկների թիվը նվազել է 23%-ով։

Հոկտեմբերին զբաղվածների թիվը հասել է 74.1 միլիոնի՝ մեկ ամիս առաջվա 74 միլիոնի և 2022 թվականի հոկտեմբերի 72.1 միլիոնի դիմաց։

Սեպտեմբերին գործազրկության ցուցանիշը կազմել է 3.1 տոկոս։

Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ռուսաստանում միջին անվանական աշխատավարձը կազմել է 70.9 հազար ռուբլի` անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ աճելով 7.2 տոկոսով։ Սակայն օգոստոսի համեմատ իրական աշխատավարձերի աճը դանդաղել է. օգոստոսին այն կազմել է 9.5%, հուլիսին՝ 9.2%։

Փորձագետները նշել են, որ մինչև կենսաթոշակային տարիքի աշխատողների, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց պահանջարկի աճ է նկատվել, ինչը նախկինում չի եղել գործատուների մեծ մասի ուշադրության կենտրոնում:

 

TAGGED:
Share This Article